Saturday, January 26, 2013

                                    ♥ՍիՐո ԲաՐեԽոՍ ՍուՐբ ՍաՐգիՍ


     Սուրբ Սարգսի տոնը   շարժական տոն է և նշվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ընկած ժամանակահատվածում՝ Զատիկից 63 օր առաջ: Տոնի ակունքները հեթանոսական են: Այն կապվում է գիտության հովանավոր Տիր աստծո անվան հետ:  Հեթանոսական ժամանակներից է գալիս նաև գուշակություն անելը: Աղի բլիթ ուտելով   աղջիկները երազում տեսնում են իրենց ապագա  սիրեցյալներին:   Սուրբ Սարգսի տոնը սկսվում էր երկուշաբթի օրվա պասով:     Ըստ ավանդության տոնի նախորդ գիշերը տանտիկնները փոխինձ են պատրաստում և դնում իրենց տան  դռան մոտ՝ հույս ունենալով, որ Սարգիսը կայցելի իրենց և ձիու հետքը կհայտնվի այդ փոխինձի վրա:  Բանահյուսության մեջ գրեթե միշտ նա պատկերված է սպիտակ ձիով: Եկեղեցու կողմից Սուրբ Սարգիսը սրբերի շարքն է դասվել  V դարում: 
361 թ. Հռոմեական կայսրության գահն անցնում է Հուլիանոս Ուրացողին, որ երես է թեքում քրիստոնեությունից և հալածանքներ սկսում քրիստոնյաների դեմ: Ավանդության համաձայն` Կապադովկիայում ծառայող Սարգիս զորավարը, խուսափելով կայսեր հալածանքներից, հաստատվում է Մեծ Հայքում: Ապա անցնում է Պարսկաստան և ծառայության մտնում Շապուհ Երկարակյացի մոտ: Սակայն  հետագայում Շապուհն անվստահություն տածում Սարգիս զորավարի հանդեպ և նրան հրամայում է երկրպագել իր աստվածներին:  Ավանդությունը պատմում է, որ այդ ժամանակ Սարգիս զորավարն իր շղթաներով փշրում է տաճարի աստվածների քանդակները: Պարսիկները սպանում են նրա որդուն` Մարտիրոսին, իսկ զորավարին շղթայակապ բանտ են նետում և կտտանքների ենթարկում: Ի վերջո` Շապուհը հրամայում է քաղաքից դուրս տանել Սարգսին և գլխատել: Եվ երբ դահիճը կատարում է հրամանը, ձայն է լսվում, որ հրավիրում է Սարգսին երկինք:


 


Մի այլ գեղեցիկ ավանդազրույցի համաձայն` Սուրբ Սարգիսն իր քառասուն զինակիցների հետ հաղթական ճակատամարտից հետո խաղաղ քուն է մտնում կայսերական պալատում: Կայսրը, նախանձից դրդված, ուզում է սպանել նրան ու զինակիցներին և քառասուն գեղեցկադեմ աղջիկներ է ուղարկում քաջերի ննջարան` սպանելու համար: Աղջիկները կատարում են կայսեր պատվերը, բացի մեկից, որը, սիրահարվելով քնած առնական քաջին, համբուրելով արթնացնում է նրան: Իմանալով կատարվածը` Սարգիս զորավարը աղջկան դնում է ձիու գավակին և խորտակելով քաղաքի դարպասները` փախչում է դավաճան քաղաքից:       
        Սուրբ Սարգիսը նաև սիրահարների հովանավորն ու պաշտպանն է համարվում:   Սուրբ Սարգիսն այժմ համարվում է սիրո բարեխոս կամ սիրահարների սուրբը  միայն:  Սիրահար երիտասարդները, հավատալով նրա արդար դատաստանին, դիմել են նրա միջնորդությանը` բռնի ամուսնությունները խափանելու համար, կամ փախած ամուսնական զույգը նրա զորությամբ ցանկացել է մեղմացնել ծնողների զայրույթը: Տարբեր հիվանդությունների ժամանակ դիմել են սրբի օգնությանը 

   Այսօր սուրբ Սարգսի տոնը հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը պատանիներն ու պարմանուհիները գնում են եկեղեցի, մասնակցում սուրբ պատարագին՝ աղոթելով և խնդրելով սրբի բարեխոսությունը, որից հետո ստանում են քահանայի օրհնությունը։  
  Պատմական Հայաստանի տարածքում Սուրբ Սարգսի անունով շատ սրբատեղիներ կան, եկեղեցիներ, մատուռներ,     Սուրբ Սարգիսը նահատակվել է 361 թվականի հունվարի 31-ին, Պարսկաստանի Մազանդարան կոչվող վայրում: 
    J Եվ Վերջապես, տոնի առիթով սովորություն է եղել շնորհավորել Սարգիս անունը կրողներին:J







Monday, January 21, 2013

                                                           ԿոԱլԱ
Կոալա թարգմանաբար նշանակում է ծառերի վրա մագլցող: Կոալանոշերը առաջացել են 34-24 մլն. տարի առաջ, այն ժամանակ, երբ գոյություն են ունեցել պարկավորների ավելի քան  18 տեսակ: Նրանց մեջ գոյություն է ունեցել այնպիսի տեսակ, որը անվանվել է կվինսլենդյան կոալա, որը եղել է այժմյան կոալաներից 28 անգամ մեծ,իսկ այժմյան կոալաները առաջացել  են մոտավորապես 15 մլն. տարի առաջ: Սակայն կոալանները  անկատելի են մնում 1770թ. Ջեիմս Կուկի Ավստրալիա կատարած արշավախմբի ժամանակ: Առաջին անգամ կոալաների մասին հիշեցում կատարում է   Ջոն Հանտեևը  1798թ. իր <<ճանապարորդություն դեպի կապույտ սարեր>> աշխատությունում,որըտեղ նրանց նմանեցնում է համրուկներ հետ:Իսկ 1802թ. կոալաների հետազոտությամբ զբաղվում է ոստիկան Բառալլը, որը  հայտնաբերում է աբորիգենների մոտ, բայց նրանց մասունքները և ուղարկում հետազոտման...1803թ. հունիս ամսին ողջ կոալան բռնվեց  հարավային Սիդնեյույում, իսկ  օգոստոսի  21 Sydney Gazette  թերթը զետեղում է մանրամասն ամենինչ նրանց մասին:
    Հիմնականում կոալաները նման են ոմբատներին՝ իրենց նախնիներին, բայց նրանք ունեն ավելի հաստ մորթի, ավելի խոշոր ականջներ և ավելի երկար եղունգներ: Նրանք ունեն երկար և սուր եղունգներ, որոնց շնորհգիվ կարողանում են  տեղափոխվել ծառերի վրայով, նրանց վերջույթները հարմարեցված են այնպես, որ կարողանան մագլցելով ծառերի վրայով,ինչպես նաև կարողանան սնվել: Իսկ ինչ վերաբերում է հետևի վերջույթներները ունեն մեկ <<ՄԵԾ>> մատ  և առանց եղունգների և չորս փոքր մատներ: Կոալաների ատամները տեղակայված են այնպես, որ կարողանան տերևներ ուտել, նրանք ունեն սուր կտրիչներ, որպեսզի կարողանան միամգամից կտրել տերևները:
      Ուղեղը նրանց նախնիների մոտ զբաղեցրել է գրեթե ողջ գանգը, սակայն սկսվեց աստիճանաբար փոքրանալ այժմյան կոալաների մոտ: Նրանց ուղեղը համարվում է ամենբափոքրը մյուս պարկավորների համեմատ  և   կազմում է  ընդհամենը   0,2 %:
 Կոալաները սովորաբար լռակյաց կենդանիներ են,  սակայն  կարող են բարձր ձայն հանել արու կոալաները, այն ժամանակ, երբ պետք է գրավեն  էգ կոալաներին, որի միջոցով էլ Էգ կոալաները կատարում են իրենց ըտրությունը նախապատվությունը տալով ավելի բարձր ձայն հանողին...Կոալաները կարող են բարձր ձայն հանել այն ժամանակ, երբ  վիրավորված են կամ  վախեցած  և նրանց ճիչը նման է մարդկային երեխայի ճիչին, որը լսելի է անգամ կիլոմետրրի վրա:
       Ցերեկները նրանք քնում են, հարմարվելով ծառի ճյուղի վրա, իսկ գիշերները, երբ նրանք քնած չեն մագլցում են ծառերի վրայով՝ կեր հայթայթեկու նպատակով: Եթե նույնիսկ նրանք քնած չեն նրանք կարող են ժամերով անշարժ նստել:  Այս կենդանիւն կարող է անշարժ մնալ  16-18 ժամ և շարժվում է միայն ժամանակ, երբ նոր ծառ տեղափոխվելու կարիգ ունի, որպեսզի կարողանա կրկին սնվել:D
                  Կան տարբեր վարկածներ նրանց կյանքի տևողության մասին, սակայն ամենահստակ տարբերակը համարվում է 18 տարին: Էգ կոալաները վարում են միայնակ կյանք, իսկ արու կոալաները՝ընդհակառակը ավելի շփվող են հատկապես բազմանալու ժամանակ, որի ժամանակ լինում է մեկ արու և մի քանի էգեր  և նրանք բաքզմանում են 1-2 տարին մեկ և ունենում  միւայն մեկ ձագ...
                                           
  

Breathe ''Every time when we lost the person that we needed more than anyone we lost the part of us that hoped for life....