Friday, June 5, 2015

                    Հասմիկ Սարգսյան
                               կամ       

պատանի անօթևանի անսովոր հոգեբանությունը


Մոխրագույն երկնքից եկող լույսը ստիպեց ինձ արթնանալ:Այս անգամ ես գիշերել էի ինչ-որ այգում գտնվող նստարանին, չնայած  նախկին գիշերածս տեղը ավելի հարմար էր, այնտեղ գոնե փափուկ մատրաս կար ...Այս նստարանի պատճառով մեջքս սկսեց ցավել,բայց ես չէի ուզում վերկենալ պարկածս տեղից, ես պարզապես առանց աչքերս  թարթելու նայում էի դեպի երկինքը,կարծես առաջին անգամ էի այն տեսնում...Բայց բացի դեպի մոխրագույն երկինք նայելը ինձ ուրիշ ոչինչ չէր մնում:Ո՞ւր գնաի, ի՞նչ անեի, ամեն ինչ փորձել եմ : Բոլոր ծանոթներս ու բարեկամներս ինձ մոռացել են շատ վաղուց:Ընդհամենը 6 ամիս առաջ ես ունեի ամեն ինչ: Ես Հասմիկ Սարգսյանն եմ՝ հայտնի բժիշկ պարոն Սարգսյանի դուստրը: Ես ունեի շատ ընկերներ, իսկ բարեկամներն ու հորս ծանոթները միշտ մեր տանն էին, նրանք ամենօր հորս աշխատանքային սենյակում ինչ-որ բաներ էին քննարկում:Մեր ընտանիքը շատ մեծ համբավ ուներ մեր երկրում,մեր ընտանիքը օրինակելի ընտանիքներից  մեկն էր, մեր ընտանիքում երբևիցե վեճ չի եղել,մեր ընտանիքը շատ ուրախ ընտանիքից էր ,մեր  ընտանիքը...Բայց ամեն ինչ փոխվեց, երբ մայրս քաղցկեղից մահացավ,հայրս անկարող էր փրկել նրան:Նրանք  այդ ամենը թաքցնում էին ինձանից..պատկերացնում եք ինչ ահավոր է: 
Ես որոշել էի ինքս առաջին անգամ ընթրիք պատրաստել:Ամեն ինչ պատրաստել էի, անում էի այն ինչ գիտեի,կարողանում էի,և հանկարծ, երբ այն պատրաստ էր գնացի  ծնողներիս ննջարան , որ  մորս կանչեմ  և գտա նրան իր մահճակալում՝ սբրտնած պարկած: Ես նկատել էի որ վերջին օրերումմայրս շատ է փոխվել, նա միշտ պարկած էր անկացնում իր օրը կամ հայրիկի հետ երկար ժամանակով ինչ-որ  տեղ գնում: Բայց իմ մտքով անգամ չէր անցել, որ նա կարող է առողջական լուրջ շատ լուրջ խնդիրներ ունենալ: Ես գնացի նիանց սենյակ, որպեսզի մայրիկին հրավիրեմ հյուրասենյակ, մոտեցա նրան, կարծում էի, որ կրկին անգամ քնած էր
_Մամ,-ասացի ես և փորձեցի արթնացնել նրիան, բայց ոչ մի շարժում նա չարեց,-մամ,-կրկին բարձր ձայնով ասացի ես ու սկեսցի արագ ուսին հարվածել, բայց նորից ոչինչ: Նա չէր բացում աչքերը ... ես չգիտեի ինչ անել, սկսեցի գոռալ, ավելի ուժեղ հարվածել նրա ուսին, հետո սկսեցի հարվածել դեմքին, ամեն ինչ անիմաստ էր...սկսեցի լաց լինել, արցունքներս արտագաղթողների պես արագ դուրս էին թափվում աչքերիցս...սկսեցի ամբողջ մարմնով հրել նրան, բայց միևմնույնն է, ամեն ինչ անիմաստ էր: Հաշված րոպեներից հայրս վերադառնում է աշխատանքից, ձայն տվեց ինձ, հետո մտավ ննջարան. ես խուլիգանի պես հարձակվել էի մորս վրա՝ փորձում էի ամեն կերպ արթնացնել նրան: Հայրս վախեցած նայեց մեր կողմ, հետո արագ գրկեց ինձ, համբուրեց գլուխս, հետո ծունկի եկավ, բռնեց գլխիցս և ասաց.
_Հանգստացի՛ր, ամնե ինչ լավ կլինի: Լսում ե՞ս: Լա՛վ կլինի:- Հետո հրամայեց ինձ հեռանալ սենյակից: Ես արագ գնացի իմ ննջարան, և սկսեցի  հեծկլտալ: Արցունքներս արտագաղթում էին  աչքերիցս, ես չէի կարողանում կանգնեցնել նրանց:

***
_Օրհնեա՛լք եղերո՛ւք ի շնորհաց Հաց Սուրբ Հոգույն: Երթա՛ք խաղաղութեամբ եւ Տեր Յիսուս եղիցի ընդ ձեզ, ընդ ամենանդ: Ամէն:-ասաց հոգևորականը իր խռպոտ ձայնով:
 Բոլոր մարդիկ գնացին դեպի իրենց մեքենաները.ես լսում էի նրանց մեքենաների ձայները, թե ինչպես էին նրանք ավելի հեռանում: Մորս գերեզմանի մոտ մնացինք միայն ես ու հայրս: Նա գրկել էր  ինձ ամբողջ մարմնով, ու լաց էր լինում փոքր երեխայի նման, որից խլել էին իր սիրելի խաղալիքը:
   Մորս մահվանից հետո անցել էր երկու ամիս, ես համակերպվել էի (մի-քիչ) մորս բացակայության հետ: Բայց հայրս...նա...ես նրամ վերջին անգամ տեսել էի մորս թաղման ժամանակ.դրանից հետո նա փակվել էր իր սենյակում: Ես նրան միշտ ուտելու մի բան էի տանում, բայց հազվադեպ էր ինձ հաջողվում նրան ստիպել, որ ուտի.հիմնականում նա հրաժարվում էր ուտելուց, չէր թողնում ինձ ներս մտնել: Մի քանի շաբաթ ես անցկացրել եմ  նրանց ննջարանմի դռան մոտ:  Չնայած մի որոշ ժամանակ ինձ հաջողվել էր նրան կերակրել, բայց ընդամնեը երկու օր: Հայրս իրեն էր մեղադրում մորս մահվան մեջ: Երկու օր հետո նա նորից հրաժարվեց սնվելուց ու ընդհամնեը մի քանի օր հետո ես հորս գտա մահացած, ակնհայտ էր, որ նա ինքնասպանություն էր գործել: Անկարող եմ  նկարագրել այն, ինչի ականատես եղան աչքերս: Եվ ընգհամնեը մեկ ամիս հետո ես կորցրեցի մեր տունը: Այդ օրը ես գինովցած էի, հիմարի նման սկսեցի լաց լինել, հետո մտքովս անցավ կրկնել հորս քայլը՝ինքնասպանության փորձ կատարել. ես հրդեհեցի մեր տունը, բայց ցավոք ինձ փրկեցին: Ընկերս՝ Արթուրը վերջին պահին ինձ դուրս հանեց տանից: Նա միակ իմ մտերիմ ընկերն էր, որ այդ պահին կողքիս էր, սակայն ես նրան էլ կորցրեցի. նա բարկացավ  այդ արարքիս համար և ասաց, որ այլևս անկարող է ինձ օգնել այն դեպքում, երբ ես ինքս չեմ ցանկանում օգնել ինքս ինձ:
    Եվ հիմա ես թափառում եմ փողոցներով, նայում բոլոր սրճարանների պատուհաններից, հիշում ընտանիքս՝ մինչև մորս մահը ու հեռանում: Ես անզոր եմ լաց լինել, քանզի վաղուց աչքերումս արցունք չի մնացել, անգամ նրանք են ինձ թողել հեռացել: Մի վայր կար, որ միշտ գնում էի. այնտեղ տարբեր երգիչներ,խմբեր համերգներ էին տալիս, դա մի փոքր երաժշտական-սրճարան էր՝ մուգ շագանակագույն պատերով, որոնք փայտե տեսք էին տալիս սրճարանին, իսկ սև լույսե՜րը... Սիրում էի օրս այնտեղ անցկացնել, արդեն բոլորը ճանաչում էին ինձ և թուլ տալիս շաբաթը մեկ անգամ լողանալ, ու նոր հագուստ էին տալիս: Բայց ոչ ավելին, նրանք անկարող էին ինձ օթևան տալ: Բայց այնուամնենայնիվ շաբաթը մեկ անգամ այդտեղի սեղաներն ու բեմն էի մաքրում, չնայած որ մաքրելու կարիք չկար, քանի որ նրանք ունեին հավաքարար: 
Այժմ քայլում եմ դեպի այդ սրճարանը, ճանապարհիս բոլոր մարդիկ ուշադիր ինձ են նայում, ես ինձ այլմոլորակային եմ զգում, ով արտաքնապես տարբերվում է նրանցից, դա ցավոտ է...հավատացեք: Բայց ես համակերպվել եմ դրան: Այս ամենում  մի լավ բան կա՝ ես տարբերվում եմ մյուս անօթևաններից, նրանք ովքեր բավականին երկար ժամանակ է ինչ օթևան չունեն. նրանց մաշկը վաղուց դարձել է սև և տհաճ հոտ է գալիս նրանց վրայից,իսկ ինձանից՝ ոչ, և այդ ամնեը ի շնորհիվ սրճարանի տերերի: <<Շնորհակալ եմ Տե՛ր , որ գոնե հագուստից ու մարմնի մաքրությունից չես զրկել ինձ>>,- մտածեցի գլուխս վեր բարձրացնելով ու մեքենայաբար սկսեցի ժպտալ: Բայց երկինքը այնքան մռայլ էր, որ կարող էի անվերջ նայել նրան: Քայլերս ինձ հասցրեցին այգու մոտ, որը գտնվում է այդ երաժշտական-սրճարանի հարևանությամբ: Որոշեցի մի-քիչ նստել: Ոտքերս ծալված նստած եմ նստարանին և նայում եմ դեպի երկինքը, հանկարծ նկատեցի, թե ինչպես մի տղամարդ մոտեցավ ինձ,  նայեց ինձ, հետո նայեց գետնին ու գումար գցեց այնտեղ և հեռացավ, նրա աչքերում թախիծ նկատեցի: Հետո նայեցի գետնին ու այնտեղ բաժակ նկատեցի: << Օ՜ Աստված իմ, նա կարծեց, որ ես դրամ եմ մուրում:>> Այդ մտքից սկսեցի կարմրել.ախր ես այսքան ժամանակ դրամ չեմ մուրացել, ես միշտ բավարարվել եմ աշխատածս գումարով: Չէ՛, չէի կարծում, որ ամոթ է, պարզապես ես չէի կարող նման բան անել...անզոր եմ բացատրել, թե ինչու..Հաշված ժամերի ընթացքում այդ տղամարդը նորց վերադարձավ ու նորց գումար տվեց, նրա օրինակին հետևեցին այգում գտնվող մարդիկ: Ընդհամենը մեկ ժամում այդ վբաժակը լցվեց դրամներով: Դիմացս մի մուրացկան էր նստած՝ նրան բազմիցս տեսել եմ այս այգում , նա տաքանքաբար ինձ էր նայում:
_Արդեն մեկ ամիս է, ինչ այստեղ եմ, բայց ոչ-ոք ոչինչ չի տալիս: Արդար չէ, այդ քո բաժակի գումարը իմը պետք է լիներ, և ես ինձ իրավունք եմ վերապահում այն վերցնել:-ասաց այդ մուրացկանը ու մոտենաով ինձ, ագահաբարո վերցրեց բաժակը: 
 Ես անկարող եմ որևիցե տառ անգամ արտաբերել: Վախեցած եմ:
   Արդեն երեկո է, ես նստած եմ երածշտական սրճարանում, ավելի ճիշտ կլիներ ասել սրճարանի պատուհանագոքին՝ բոլոր մադրկանց հետևում:  Այստեղի երաժշտությունը միշտ ճաշակով է եղել, այստեղ միշտ լավագույն խմբերն են ելույթ ունեցել: Ամեն անգամ ներկա լինելով այստեղի համարգներին միշտ մտածել եմ ինքնասպանության մասին: Հիմա էլ նստած մտածում եմ դրա մասին և աչքերիցս արցունքները գլորվելով ընկնում են ցած: Ի՞նչ անեմ: Ինչպե՞ս ավելի լավ գումար վաստակեմ, ես չեմ կարող հավերժ քնել այգու նստարաններին, ազդել մարդկանց խղճի վրա, ու գումար վերցնել նրանցից չարված գործի համար: Ի՞նչ անեմ Տեր...

No comments:

Post a Comment

Breathe ''Every time when we lost the person that we needed more than anyone we lost the part of us that hoped for life....