Friday, September 6, 2013

Ինչպես անել, որ նա սիրահարվի քեզ   
Եթե դու սիրում ես մեկին և ուզում ես, որ նա էլ քեզ սիրի , ապա այս խորհուրդները հենց քեզ համար են:
 Քայլ առաջին
Հաճախ ժպտա: Դա քո ամենահզոր, անվճար և միշտ հասանելի զենքն է: Եթե նույնիսկ տրամադրություն չունես, մի մռայլվիր: Ժպտալու մի առիթ գտիր: Հիշիր երջանիկ պահերդ կամ որևէ  զվարճալի դեպք և ակամա կնկատես մի նոր կայծ քո դեմքին: Փորձիր նաև դանդաղ ժպիտը: Աչքերով կապ հաստատիր նրա աչքերի հետ ու ժպտա: Եթե նրա աչքերին նայելուց հետո ցած ես նայելու, ապա հասցրու ժպտալ և նոր իջեցնել հայցքդ: Այդ ժամ դու անդիմադրելի կլինես:
  Քայլ երկրորդ
Ցույց տուր նրան քո իրական կերպարը: Նրան գրավելու համար ինքդ քեզ փոխելը սխալ է: Դու կարող ես, սակայն, ցույց տալ քո անհատականության և արտաքինի  գրավիչ կողմերը: Գուցե սա պարզունակ է հնչում, բայց  դա քեզ վստահություն կներշնչի: Եղիր կոկիկ, միշտ հարդարիր մազերտ, տնից դուրս գալիս օծանելիք օգտագործիր: Եթե շպարվելու ես, ապա շատ թեթև, քանի որ տղամարդկանց մեծամսնությունը սիրում է քիչ շպարված աղջիկների: Անընդհատ զգեստափոխվիր նույն զգեստը 2 օր  անընդմեջ մի հագիր. նա կնկատի:
Քայլ երրորդ
Մի փոքր խորհդավոր եղիր: Մի պատմիր  նրան ամեն ինչ. թող նա ինքը հետաքրքրվի քեզնով: Իսկ չգիտես ինչպես խորհրդավոր լինել? Դա ավելի հեշտ է, քան թվում է: Երբ նա քեզ հարց է տալիս միանգամիւց ամբողջ պատմությունը մի պատմիր: Թող նա անըդհատ հետաքրքրվի:
Երբ խոսելիս անցնում եք ավելի անձնական թեմաների, ասա նրան <<Դա թող մնա ուրիշ անգամ>>: Այնպես արա, որ նա ցանկանա ունենալ քո հեռախոսահամարը  կամ ընկերանալու հայտ ուղղարկի սոցիալական կայքով: Բայց մի շտապիր պատասխանելիս:  Երբ նա զանգում
է պատասխանիր մի փոքր ուշ, երբ ընկերանալու հայտ է ուղղարկում, միանգամից մի համաձայնիր. սպասիր մեկ օր: Եթե նա գրում է պատասխանիր 40-50 րոպե անց: Այդ ամբողջ ժամանակ նա քո մասին կմտածի:
Քայլ չորորդ
Միշտ թուլ տուր, որ նա ավելին ցանկանա: Եթե զանգում է, ապա կարճ խոսիր, լուռ դադարը կձանձրացնի նրան: Առաջինը մի գրիր նրան: Հակառակ դեպքում դու նրան չափազանց հասանելի կթավաս:
Քայլ հինգերորդ

Արա մի բան հատուկ բան նրա  համար: Դրանով դու ցույց կտաս, որ ցանկանում ես օգնել նրան, և որ հարկ եղած դեպքում նա կարող է հույսը քեզ վրա դնել:
  Այս քայլերը կօգնեն քեզ գրավել նրա սիրտը:
Աղբյուրը՝ http://mikarm.ru/news/inchpes_anel_or_na_siraharvi_qez/2013-09-05-363

Breathe ''Every time when we lost the person that we needed more than anyone we lost the part of us that hoped for life....