Tuesday, March 24, 2015

Զգա.....



''Աչքերիս առջև նույն պատկերն է, նույն ժպիտը...ականջներումս՝ նույն ձայնը...''



Մեզանից ոչ-ոք չգիտի, թե ցանկացած պահին ինչ կարող է պատահել մեզ հետ...արդյո՞ք այս պատմությունը գրելուց  հետո ես կլացեմ, ես չգիտեմ..արդյո՞ք այս փողոցը անցնելիս մեքենանա ինձ կհարվածի, կամ գուցե հիմա քայլելիս ինձ մեկը հետևում է և ուզում է փողերս գողանալ ինձանից...
  Ես տանն եմ: Պարկած եմ մահճակալիս վրա արդեն մեկ ժամ է չեմ կարողանում դադարել մտածել: Անվերջ նայում եմ վերև`առաստաղին: Մտքերս շատ են, տարօրինակ,խառը ու անվերջ: Ինչ անեմ ինչպես ազատվեմ..?Կամ արդյո՞ք ես ուզում եմ ազատվել այդ մտքերից: Չգիտեմ: Բայց մտածելուց ձեռքերս դողում են,ուղեղս կարծես ծանրանում է, սիրտս չեմ զգում ինչպես է զարկում, իսկ արյունս..օ՜ այն շատ տաք է և արագ է շարժվում երակներովս:
Ինչ պատահեց, ինչպես....
  Ես կանգնած էի այգում ընկերուհուս հետ վայելում էի երաժշտությունը, որը հնչում էր այդ պահին, այո հիանալի պահ և հանկարծ...ես նկատեցի բազմաթիվ հայացքներից միայն մեկը, բազմաթիվ ժպտացող դեմքերից նկատեցի մեկին, որը անհամար դեռ շարունակում էր ժպտալ:Մեկ,երկուս,երեք,..և նորից ժպիտ ու նորից: Օ՜  Աստված իմ,
որքան գեղեցիկ էր այդ ժպիտը,իսկ աչքերը,հայացքը:
    Արդեն երկու ամիս է ինչ միասին շփվում ենք նա իմ մտերիմ ընկերն է, բայց դա այնքանել այդպես չէ բնականաբար..դա գիտեմ ես, դա գիտի նա..նրա հետ անհնար է ձանձրանալ, նա անկախատեսանելի էր, ամեն օր տարբեր և տարբեր, նոր ու հետաքրքիր մտքեր...ամեն օր միասին զրուցում էինք, մենք չեինք պատմում մեր անցյալի մասին մեր անձնականի մասին, մեզ ոչինչ հետաքրքիր չէր...նրա հետ կարծես մեկ ուրիշ մոլորակ էի ընկնում...
   Բայց այսօր, այս պահին ես պարկած եմ, նայում եմ առաստաղին հիշում չորս օր առաջ տեղի ունեցածը ու աչքերս փակում,բայց ոչ ուղեղս կարծես որոշել է պատժել ինձ: Մտքերս անավարտ են՝ մեկը մյուսից տարբեր, կարծես զգացողություններս կրկնակի ուժեղացված լինեն,ստամոքս դատարկ է, բայց ցանկություն չկա ուտելու, թիթեռնիկներս նորից սկսել են թռչել, մոխրագույն,վարդագույն... Նորից հիշեցի այդ խսքերը....Մենք արդեն չորս օր է ինչ չենք շփվում, ընդհանրապես կապ չկա,  ...կարծես փորձաշրջան լինի!
   Հ.Գ.զգացմունքները մեր հոգու մասն են կազմում, պարզապես պետք է կարողանալ կառավարել այն, դա շատ դժվար է բայց, եթե կա համբերություն կա նաև այն ինչ ուզում ես լինի, պարզապես պետք է մի փոքր սպասել..
     (Փորձեք պատմությունս ուշադիր կարդալ ու կկարողանաք այս թռուցիկ պատմության բուն իմաստը գտնել....)



Saturday, March 14, 2015

                                                       Գնացք և կակտուս



Գարուն է դրսում մարդի՜կ....տարվա ամենա պոզիտիվ եղանականերից մեկը: Որոշ մարդիկ շտապում են մեկնել քաղաքից կամ երկրից դուրս..կայարանում մարդիկ շատ են, ոմանք իրենց ընկերներին կամ մտերիմներին են դիմավորում, մյուսները՝ ճանապարհում.... բոլոր գնացքները պատրաստ են մեկնելուն, բոլոր գնացքներում մարդիկ շատ են: Եվ ահա արդեն ժամանակն է...բոլոր գնացքները հերթով մեկնում են՝մեկը մյուսի հետևից և  միայն   րոպեներ անց կայարանում գրեթե մարդկային շունչ չկա..:Միայն մի
գնացք էր կանգնած...նա ոչմիտեղ չմեկնեց...այս գնացքը անսարք էր նա արդեն վաղուց ոչ մի տեղ չէր մեկնել..նրա ներսում ամեն ինչ կեղտոտ էր...բոլոր անկյուններում նկատվում էին արդեն վաղուց սարդերի կողմից հյուսված սարդոստայներ...արևի շողերը նրա պատուհաններից ագահաբար ներս էին թափվում...սեղանների և նստարանների վրա փոշիներ: Սակայն ամենավերջին վագոնում՝ սեղանի մի անկյունում կակտուս էր դրված...նա նայում էր դեպի պատուհանը, դեպի  արևը,նայում մարդկանց, թե ինչպես են նրանք գրկախառնվում, համբուրում միմյանց..բայց նրան ոչ-ոք չէր նկատում, այն ինչ նա նկատում էր բոլորին:
      Նրա ներսում ամեն ինչ լուսավոր, տաք ու ուրախ էր...գուցե նա ցանկանում էր զգալ իրեն ուրախ, որ չհիշեր, որ նա այստեղ վաղուց է...և ոչ-ոք նրան չի նկատում, գուցե նա այդ զգացումը պահել էր իր ներսում շատ հեռու մի տեղ..: Սարսափելի անտանելի է անվերջ գտնվել միայնության մեջ, որքան էլ որ դա հաճելի լինի..միևնուն է հոգու խորքում պարզ է, որ այն պարզապես կարող է ամնե ինչ սպանել ու ոչնացնել.....Մի րոպեում ամբողջ կանաչ լուիսավոր ու տաք այգին կարող է քանդվել դառնալ մոխրագույն,մառախլապատ, ու ցուրտ....
    Ամեն օր անկախ եղանակից կակտուսը նայում էր պատուհանից դուրս...ու ձգտում դեպի մարդիկ, արևը.....Ամեն անգամ...բայց նա ամեն անգամ մոռանում էր, թե որտեղ է

նա...նա մոռանում էր, որ նա էլ գտնվում էր ինչ-որ մի բանի ներսում(գնացքի)..մոռանում, որ դա էլ իր նմերաշխարհն է...
  Մի գիշեր գնացքը որոշում է իր մետաղներից մի կատուս պատրաստել և դնել նրա կողքին...գնացքը կարծում էր, կակտուսը շատ կուրախանար, քանի որ այդ մետաղյա կատուսը պատրաստելու համար մետաղ էր պետք, իսկ մետաղը գնացքի ներսում էր, որն էլ նրա մի մասն էր կազմում...ահա ամնե ինչ գրեթե պատրաստ է...չնայած ցավին: Վերջ այն պատրաստ է: Մետաղյա կակտուսը դրվեց կակտուսի կողքին...
  Երբ առավոտյան կատուսը նկատեց մետաղյա կակատուսին սկզբում ուրախացավ, հետո զարմացավ, հետո վախեցավ: Եվ հարցրեց գնացքին իր նոր մետաղյա նմանակի մասին...հարցրեց, թե որտեղից է այն հայտնվել: Գնացքը ասաց որ այն կարող է իրեն օգնել, որ նա իրեն մենակ չզգա: Բայց կակտուսը ասաց, որ նա այս մետաղյա նմանակի կարիքը չունի...և այդ պահին գնացքներից մեկը վերադարձավ կայարան կանգնեց իր տեղը սակայն այնպես, որ պատահական հպվեց այս հին,տխուր գնացքին և նմանակ կակտուսը ընկավ գետնին ու մաս- մաս կիսվեց...Գնացքի ցավն ուղղակի անտանելի էր.չէ որ այդ մետաղյա կտորը նրա մի մասն էր..նա ամբողջ գիշեր տանջվել էր ցավից, բայց ոչ մի ձայն չէր հանել(գնացքին համապատասխան ձայներ...:)...որպեսզի չարթնացներ կակտուսին:
    <<Ավելի լավ...այն կարող էր ինձ խանգառել և մարդիկ ինձ չէին նկատի>>,-մտածեց կակտուսը..,դեմքին փոքրիկ ժպիտ ստեղծելով:
   Գնացքը բավականին ժամանակ էր ինչ չէր խոսում, նա անըդհատ մտածում էր, նա շատ վիրավորված էր իրեն զգում,...արդեն բավականին երկար ժամանակ էր անցել: Օրը մոտ էր վերջանալուն..գնացքը դեռ լուռ էր,կակտուսը՝հպարտ,պատուհանից դուրս էր նայում:
 Հնակարծ գնացքը իր դռները բացեց,իսկ կատուսը գիտեր դա ինչ էր նշանակում(շատ վաղուց գնացքը կակտուսին խոստացել էր, որ երբեք չի բացելու իր դռները, որ կատուսը չհեռանար,իսկ դա նշանակում էր ընկերներ ընդմիշտ, և կատուսը համաձայներ դրան նրանք միասին շատ հինալի անցյալ ունեին, որը ավարտվեց երեկ...) նա լուռ դուրս եկավ գնացքից:
Գնացքը հեռացավ:




Breathe ''Every time when we lost the person that we needed more than anyone we lost the part of us that hoped for life....