x x x
Արցունքներս սկսեցին
արագ թափվել այնպես, որ մի պահ կարծեցի նրանք ուզում են խեղդել ինձ: Եվ այսպես ես խեղդվում
եմ սեփական արցունքներիս մեջ, և մեքենայաբար ընկնում քնի մեջ:
Արևի ճառագայթները մարտի մեջ են մտել ինձ հետ, նրանք ուզում են արթնացնել
ինձ, և դա նրանց հաջողվում է. բացում եմ աչքերս ու նայում դեպի արևը, որոնք պատուհանից
այն կողմ են գտնվում: Պատուհա՞ն: Վախեցած վերկացա, նստեցի....ես նստած եմ մահճակալի
վրա: Նման շքեղ ննջարան ես դեռ չէի տեսել, այն ամբողջովին ճերմակ է. Սպիտակ պատեր,
առաստաղ,մահճակալ, անգամ վարագույրներն են սպիտակ: Արագ ծածկոցը դեն եմ նետում...փառք
Աստծո հագուստս հագիս է, միայն կեդերս չկան, գլուխս մահճակալից ցած կախեցի, որ գտնեմ
նրանց: Բարեբախտաբար նրանց չէին գողացել...պատկերացնում եմ ինչ կլիներ, եթե գողանային՝
բոբիկ էի մնալու մեկ շաբաթ: Արագ սկսեցի կեդերս հագնել, մոտեցա դռանը, որ այն բացեմ,
բայց այդ պահին ներս մտավ մի երիտասարդ՝ նրա մազերը թուխ ու գանգուռ են, բարակ իրան
այս երիտասարդի թևերը բարակ են, որոնց վրա արտհայատիչ նկատվում են երակները... միջին
հասակի: Նա հանկարծ մոտեցավ ինձ, ես հետ քաշվեցի,
նա ժպտաց, մի քայլ արեց ու
_Մի վախեցի՛ր ինձանից,-ասաց
նա:
_Ինչո՞ւ, ես քեզ չեմ
ճանաչում: Ինչպես եմ ես այստեղ հայտնվել: Ո՞վ ես դու:
_Լավ հանգստացի՛ր,
միանգամից այդքան հարցեր...
_Ես պետք է գնամ,-ասացի:
Մոտեցա դռան մոտ, մի պահ կանգ առա նաեյիցի նրա կողմ,-և շնորհակալություն ինձ օթևան
տալու համար,-ժպտալով ավելացրեցի:
_Խնդրեմ,-ուրախանալով
ասաց նա:
_Բայց ես այս ամենի կարիքը չունեի:-նույն կերպով պատասխանեցի նրան, որից հետո նա արագ փոխում է իր դեմքի արտահայտությունը, և ես հպարտությամբ դուրս եմ գալիս ննջարանից, հայտնվում հյուրասանյակում, որտեղ ինձ ծանոթ դեմք եմ տեսնում: Այդ նա է՝ նույն տղամարդը, ով երեկ այգում դրամ գցեց այն բաժակի մեջ: Ես միանգամից վախեցած, զարմացած կանգ առա: Նա ժպտաց տեսնելով ինձ:

_Հայրիկ, նա ուզում
է գնալ:-խոսեց այդ պահին գագռահեր տղան՝ մեջքիս հետևում կանգնած:
_Ինչո՞ւ ես ցանկանում
գնալ աղջիկս, մի՛ վախեցիր, մենք քեզ չենք վախեցնի...
_Ո՛չ, շնորհակալ եմ,
ես չեմ կարող ընդունել ձեր առաջարկը ու պարզապես մնալ այստեղ, բացի այդ երեկվա ձեր
տված գումարը արդեն բավական էր:
_Այո, բայց այն կինը
ձեռքիցտ խլեց բաժակի մեջ եղած գումարը
_Իրո՞ք...-միջամտեց գանգռահերը
_Իրո՞ք...-միջամտեց գանգռահերը
_Այո, նա վերցրեց
ամբողջը...բայց...բայց ես նրան չեմ մեղադրում, նա երևի ինձանից շատ ուներ դրա կարիքը:
_Գուցե, բայց աղջիկս դու որդուս հասակին ես, և այն էլ՝ աղջիկ, այսքան գեղեցիկ, իսկ դրսում այնքան վատ մարդիկ...
_Գուցե, բայց աղջիկս դու որդուս հասակին ես, և այն էլ՝ աղջիկ, այսքան գեղեցիկ, իսկ դրսում այնքան վատ մարդիկ...
_Այո վատ մարդիկ կան,
բայց Աստված ինձ զերծ է պահել նրանցից: Եվ ևս մեկ անգամ շնորհակալություն ձեր գթասիրտության
համար:-ասացի և դուրս եկա տանից: Այնքան վատ եմ զգում ինձ, ախր ես չեմ ուզում, որ նրանք ինձ խղճան...բայց, եթե
օրինակ առաջարկեին իրենց տանը աշխատել ու մնալ այնտեղ...գուցե կհամաձայնվեի:
_Սպասի՛ր,-լսեցի ինչ-որ մեկի գոռոցը մեջքիս հետևում և արագ շրջվեցի,
դա գանգուռն է: Նա վազելով մոտեցավ ինձ,- ինչո՞ւ չցանկացար մնալ մեր տանը:
_Չեմ ուզում, որ մարդիկ
ինձ խղճան:
_Այո դա ահավոր է...
_Բացի այդ գուցե ձեր
տանը մնալու դիմաց ինչ-որ բան կպահանջեիք:
_Օրինակ ին՞չ:-ժպտալով
հարցրեց նա:
_Օրինակ,-մտածողի
դեմքի արտահայտություն ընդունելով ասացի ես,- գուցե դու կցանականաիր ինձ բռնա-բարել,-ձեռքերս
իրար սեղմելով ու անավստահ դեմքի արտահայտություն
ընդունելով ասացի ես:
_Վերջ տո՛ւր....հապա
ինձ նայի՛ր:-ես կատարում եմ նրա հրամանը ու նայում իր երիկնագույն կամ գուցե մոխրագույն
ինձ թվացող աչքերին,-Ուշադիր նայիր ինձ,- մոտենալով կրկին հրամայեց նա,-միթե՞ ես նման
եմ ստոր մարդու,- ցածր ձայնով ասաց նա:
_Այո, աչքերտ շատ
գեղեցիկ են, ով իմանա ինչ է թաքնված այս գեղեցիկ աչքերի ներքո:
_Վերջ տու՛ր,-բարկացած
ասաց նա, հետո բղավելով կրկին խոսեց,- այո՛, ես հասկանում եմ, որ դու չես կարող վստահել
մարդկանց, բայց խնդրում եմ համաձայնվիր հորս առաջարկությանը...
_Ինչո՞ւ ես խնդրում,
որ գամ:
_Որովհետև,-թախծոտ
ձայնով խոսեց նա,-որովհետև դու նման ես իմ...-աչքերը սուզվեցին արցունքների մեջ, որոնք պայքարքւմ էին չընկնելու համար,-դու նման ես իմ քրոջը...իմ մահացած քրոջը: Նա մահացել
է ավտովթարի ժամանակ:
_Ցավում եմ...
_Մնչև քեզ հանդիպելը հայրս անհամար թափառում էր դրսերում, հարբում, բայց երբ երեկ նա սթափ վիճակում տուն եկավ ու պատմեց քո մասին, ես հասկացա, որ դեռ ամեն ինչ կորած չէ,-մեղայական հայացքով սկսեց նայել վրաս,- փրկիր հորս, նա քո կարիքը շատ ունի, թույլ տուր, որ մենք քո ընտանիքը դառնանք,-վերջին խոսքի ժամանակ արցունքնրը չդիմացան ցավին ու սկսեցին ընկնել ցած: Նրան տեսնելով այդ վիճակում ու լսելով “թույլ տուր, որ մենք քո ընտանիքը դառնանք” խոսքերը իմ արցունքներն էլ ընկան, բայց ես արագ սրբեցի այն,-խնդրում եմ:

_Ես չեմ կարող պարզապես
ապրել ձեր տանը...ձեր հաշվին...ներիր:-ես հիմար
եմ, ախր ես հասկնաում եմ,որ ցանկանում եմ ապրել նրանց հետ, նրանք վատ մարդկանց նման
չեն, ինչու նման բան ասացի:
_Խնդրում եմ,-արագ
սրբելով արցունքները ասաց նա,-գիտես,-դեմքին
ժպիտ նկատեցի,-դու կարող ես մեր տանը աշխատել, եթե չես ցանկանում մեր հաշվին
ապրել,-ծիծաղեց,- ի՞նչ կասես: Համաձայն ե՞ս:
_Այո,- ես զգացի,
որ սկսեցի հալվել նրա ժպիտից: Ես չէի կարող մերժել նրան:
_Հայրի՛կ, մենք վերադարձանք:
Նա համաձայնվեց մեր տանը ապրել:-հպարտորեն ասաց նա՝ ակնկալելով հոր գոհ ժպիտը: