Marlboro
(Մաս I)
Ձմեռային
մռայլ, գորշ օրերին ի վերջո փոխարինելու եկավ գարնանային ` մի տեսակ լացակում,
անձրևային եղանակը , այստեղ կլիման բավականին այլ է. վերջին մեկ շաբաթում առաջին
անգամ պատուհանից նշմարեցի ոչ անձրևային և զբոսնելու համար իմ կողմից նախնտրելի
եղանակ ... արևը մեղմ շողում էր , ջերմացնում նոր-նոր դուրս եկող կանաչը , և
ձմեռային անեությունից դուրս եկած ծառերին , իրենց բողբոջիկներով , որ հետո պիտի
ծաղկեն , լցնեն սրտեր ... ստամոքսներ... : Ասֆալտապատ ճանապարհներին դեռ տեղատարափ անձրևի
հետքերը նշմարվում էին.... Տիգրա՞ն Հանկարծակի գալով կրկնեցի ` Տիգրա՞ն
Մի
քանի վարկյան հետո
համոզվեցի նա
էր ... Փոխվել էր...
Նրան հիշում
էի իմ
մանկության ուրախ
էջերում , քանի
քանի անգամներ
էր նա
ինձ պաշտպանել
բակի տղաների
հետ կռիվների
ժամանակ , քանի
քանի անգամներն
էինք միասին
նրա գողացած
խնձորները համտեսել
, չնայած որ
հետո պարզեցինք
խնձորենին մատնված
էր ոչնչացման
, և միակ
խնամողները ես
և նա
էինք.... Իսկ այժմ
.. Ժամանակը շատ էր
փոխել նրան
, Գրողը տանի
քանի տարի
նրան չէի
տեսել , հի՞նգ ,
վե՞ց: Իսկ պատճառները նրա հետ չշփվելու արդեն չեմ էլ հիշում, բարեբախտաբար միայն լավ հիշողություններն են մնացել, այժմ դիմացս
կանգնած էր
բարձրահասակ , ամրակազմ
, բավականին ընդգծված`
լայն ճակատով,
հաստ շրթունքներով
և շականակագույն մազերով…դեմքին արտահայտիչ երևում էին նրա պեպեննրը
Նստած փայտի վրա, և հիանալով նորաբողբոջ ծառերով, կիսամռայլ երկնքով ,ագահորեն կուլ էր տալիս
ձեռքի ծխախոտի
ծուխը , հանկարծ
աչքերը զարնեցին
ինձ ... Գրողը տանի
նա ծխում
էր , ինչպես
երևում էր այս
չարիքը նրա
կողքով ևս
հաղթանակած էր
անցել ... որոշեցի խանգառեմ նրա մենակությանը՝ նստեցի նրա կողքին, շատ ուրախ էի նրան տեսնել:
_Ինչպես ես՞: Որքա՞ն ժամանակ է անցել ինչ միմյանց չենք տեսել, այս որքան ես փոխվել,-ուրախացած ձայնով միանգամից սկսեց խոսել Տիգրանը:
_Լավ եմ, դու ինչպե՞ս ես: Իրոք որ բավականին երկար ժամանակ է անցել…ահա դու նույնպես ես փոխվել..ի՞նչ ես անում այստեղ…ինչո՞ւ ես մենակ նստած:-հարցրեցի ես նրան…անսովոր էր տեսնել նրան մենակ, քանի որ նա միշտ եղել է ուշադրության կենտրոնում, բոլորը սիրում էին նրան, շրջապատված էր լավ ընկերներով..նրանք ամեն ինչ միշտ միասին էին անում:
_Այո՜, անգամ դու ես զարմացած, որ ես մենակ նստած եմ,-հայացք գցելով երկնքին խոսեց նա,-հիշում ե՞ս ինչ լավ ընկերներ ունեի..մենք միշտ միասին էինք, իսկ հիմա…-միանգամից գլուխը թեքեց իմ կողմ ու նայելով ուղիղ աչքերիս մեջ շարունակեց խոսելը, որից հետո վերջին անգամ ներս քաշեց ծխախոտի ծուխը, հազաց ու դեն նետեց այն:
_Եվ, վաղո՞ւց ես դու ծխում, անկեղծ ասաց զարմացած եմ…երբեք չէի մտածի, որ քեզ երբևիցե կտեսնեմ ծխելիս: Դու միշտ ասում էիր, որ չես ծխելու:
_Հա~, հիշում եմ, բայց ժամանակները փոխվել են, մենք մեծացել ենք,-կարծես թե հեգնական ձայնով, հատկապես շեշտը դնելով
‘’ մենք մեծացել ենք‘’-ի վրա ասաց Տիգրանը:
_Ահա,
ժամանակը տեղում չի կանգնում, այն արագ շարժվում է առաջ, բայց յուրաքանչուրի համար
այն արագ կամ դանդաղ է անցնում, և դրա հետ մեկ տեղ փոխվում
է ընթացքը,փոխվում ենք
և մենք..մեծանում ենք, հեռվանում, և...,-վերջապես համարձակություն հավաքեցի նայել
աչքերի մեջ,-...և այդպես,-բայց վերջին խոսքերիցս հետո պատասխան ստացա միայն ժպիտ:
Տիրեց
լռություն, երկուսս էլ այլևս ասելու բան չունեինք...կարիք էլ չկար՝ մենք միմյանց
վաղուց էինք ճանաչում, և լռության մեջ էլ կարող էին հասկանալ իրար: Հանկարծ երաժշտության ձայն եկավ՝ հեռախոսս էր, դե
բնականաբար մայրիկս է... ես պետք է գնայի տուն, բայց չեմ ուզում:
_Ի՞նչ:
Մայրիկտ է՞ր:
_Ըհն...
_Տո՞ւն: Ե՞րբ
կարող եմ քեզ նորից տեսնել:-Տեսնել ի՞նձ: Նորի՞ց: Չէի սպասում...
_Չգիտեմ,
գուցե վաղը...
_Ուրեմն վաղը
երեկոյան,-ուրախացած առաջարկեց նա, բայց ախր ես դժվար կարողանամ գնալ, չնայած
միևնույն է նրան վաղուց չեմ տեսել: Ինչև է, ես կգնամ վաղը..հա հաստատ:
Վերջ...վերջնական որոշեցի:Բացի այդ էլ ի՞նչ կարող է լինել ավելի լավ քան երեկոյան՝
կիսամութ ժամանակ զբոսնեը...
_Հմմմ..երեկո...գրեթե
մութ...շատ լավ է:
_Այո, շա'տ լավ
է, նամանավանդ արև չսիրող մարդկանց համար,-ծիծաղելով ասաց Տիգրանը..նա չի մոռացել, թե ինչ եմ սիրում, և ինչ չեմ սիրում
Մի կերպ տուն հասա : Հոգնած եմ, քնելու կարիք ունեմ, այլապես կսկսեմ զոմբիի պես քայլել
…մնում է մայրիկը որևցէ
առաջադրանք չտա:
_Տեսեք՜, նա վերդարձավ,- բազմոցից վեր թռչելով միանգամից խոսեց մայրիկըՙ-դա քեզ
նման չէ, դու երբեք այս ժամին չես վերադարձել
տուն…
_Մամ ժամը յոթն
անց կես է..ես ընդամենը կես ժամ եմ ուշացել …սովորականից, ու ես հոգնած եմ:
_Ինչպե՞ս թե, իսկ
ո՞վ է ինձ պատմելու իր օրվա մասին, թե ինչպես այն անցավ,-փոքր երեխայի նման աչքերը
մեծացնելով հարցրեց մայրիկս, նա շատ է սիրում, չէ նա իրեն հպարտ է զգում,որ իր
քսան ամյա աղջիկը անկախ իր տարիքից դեռ պատմում է իր օրվա անցկացրած յուրքանրյուր
վարկյանը..չնայած ես դեմ չեմ, դա այնքան հաճելի է, երբ ցանկացած ժամանակ քեզ լսող
ու հասկացող կա…նամանավանդ, որ նա չի բարկանում:
_Դե...ես այսօր
հանդիպել եմ իմ հին ընկերներց մեկին,- բազմոցին նստելով սկսեցի պատմել,-չես էլ
հավատա, թե ում,-մայրիկս աչքերը մեծացրեց,ինչը նշանակում էր, որ նրա մտքով ոչ-ոք
չանցավ, չնայած նրան, որ նա գիտեր իմ բոլոր ընկերներին, և ամեն ինչ նրանց մասին,դե ինչ ինձ է հայտնի ընկերներիս մասին,-Տիգրանին:
_Տիգրանի՞ն...ծանոթ
անուն է, ա~խ, հիշեցի, բայց ես մտածում էի դուք այլևս չեք շփվում: Եվ ինչպե՞ս էր, զրուցեցիք:
_Ես սկզբում
նկատեցի նրան, և որոշեցի մոտենալ...
....
Տարօրինակ է արդեն ''վաղ առավոտյան'' տասնմեկն
է, իսկ մայրիկս ինձ դեռ չի արթնացրել, արևը պատուհանից այնքան գեղեցիկ է երևում,
պատրաստ եմ ժամերով նայել նրան, նրա շողերը ցրտից խցկվում են սենյակ, բայց կարծես,
թե նրանց չի հաջողվում: Գուցե պատահական չէր, որ Տիգրանին հանդիպեցի հենց գարնանաը,
քանզի փոքր ժամանակ միայն մենք էինք ուրախանում գարնան գալուստին այնպես,
ինչպես մյուս երեխաները՝ Ամանորին: Հիշում եմ ինչ սթրես էր տանում մեր բակի
աղջիկներից մեկը, երբ իմացավ, որ Ձմեռ Պապիկ չկա, իսկ դա ես ու Տիգրանը վաղուց
էինք բացահայտել, որովհետև վերջինս մոռացել էր մեր նվերները բերել, որից մենք
եթադրեցինք, որ նա արդեն ծերացել է, և շուտով մահանալու է: Փաստորեն մենք իրավացի
էինք:
Հագնվեցի ու արագ վազեցի ծնողներիս ննջարան.
Նրանք քնած էին: Ժամանակն է վրեժ լուծել նրանցից...Ես շատ զգույշ կանգնեցի նրանց
մահճակալին, հարմար դիրքավորվեցի, որպեսզի ցատկեմ...
_Օրը ճաշ դարձավ,
արագ վե'րկացեք, այ անբաններ,-բղավեցի, որից նրանք վախեցած արթնացան..սկսեցի ցատկել,
մայրիկն էլ ի պատասխան ինձ` իր բարձը նետեց վրաս: Ես էլ ցատկելով այն նետեցի
հայրիկի վրա, և այսեպես սկիզբ դրվեց համաընտանեկան անգամ չեմ էլ կարող հիշել, թե
որերորդ բարձե-պատերազմին:
Ես կանգնած էի նույն վայրում, որտեղ երեկ
պատահական հանդիպեցի նրան, կարծես
թե ուշանում էր: Եղանակը կտրուկ փոխվեց, մինագամից
մռայլվեց...գլուխս բարձրացրեցի վերև...երկինքը մոխրագույն էր: Հանկարծ զգացի ինչ-որ տաք օդ վզիս մոտ, արագ շրջվեցի տեսնեմ Տիգրանը կանգնած էր հետևումս, միանգամից աչքերս հանդիպեցին նրա աչքերի հետ ինչ-որ մի բան շարժվեց ներսումս, միանգամից զգացի, թե ինչպես արթնացան ներսիս փոքրիկ կետերը, կարծես նրանք նորրից ուզում էին լողալ օվկիանոսում, նրանք սկսեցին թափահարել իրենց պոչերը, Տիգրանի աչքերը երկնագույն էին կարծես մի մեծ օվկիանոս և այնտեղ խեղտվելը շատ հեշտ է, նրա աչքերում փայլ նկատեցի, նա արանց թարթելու նայում էր աչքերիս մեջ, հետո զգացի, թե ինչպես համեստ ժպիտ առաջացավ դեմքին, բայց..ես գլուխս կախեցի, մի քայլ հետ գնացի:
_Վախեցրեցի՛ր: Ինչպե՞ս ես:
_Կներես,-կտրուկ դեմքի արտահայտությունը փոխելով պատասխանեց նա,-լավ շնորհակալություն…
Հաջորդ տասը
րոպեն զարդարված էր լռությամբ, հետո
որոշեցինք ինչ-որ մի տեղ գնալ նախաճաշելու: Մենք կանգ առանք մի սրճարանի մոտ, որտեղ երբեք չէինք եղել, ես նույնիսկ չէի լսել սրա մասին, այն նման էր փոքրիկ տնակի: Ներսում այնքան հաճելի
էր բուրում սուրճի հոտը, այստեղ մարդիկ այդքանել շատ չէին, ոմանք ուղղակի թերթ
էին կարդում մի գավաթ սուրճի հետ, ոիմանք ուրախ զրուցում, ոմանք էլ ուղղակի
վայելում մեանկությունը: Մենք միանգամից նստեցին երրորդ սեղանի մոտ, պատվիրեցինք
թեյ և շոկոլադե խմորողեն: Տիգրանի դեմքին նորից ժպիտ նկատեցի, նա նորից ուրախ
էր,անկեղծ ասաց չէի կարողանում կռահել նրա տրամադրությունը, նա կարող էր շատ արագ
փոխել այն: Բայց հետզհետե մենք կարողացանք ընտելանալ միմյանց, ինչպես նախկինում,
քանի որ մինչ այդ ես զգում էի կաշկանդվածությունը երկուսիս էլ խանգառում էր կարգին
խոսելու համար, և բացի այդ նա իրեն շատ տարօրինակ էր պահում: Ամեն ինչ հիանալի էր
ընթանում, մենք սկսեցինք հիշել մեր հին լավ օրերը, ու ծիծաղել դրանց վրա: Մենք
որոշեցինք հաճախակի այցելել այստեղ…նախաճաշից հետո զբոսնեցինք, ամեն ինչ հիանալի
էր անցնում, շատ ուրախ էի նորից տեսնել իմ հին ու բարի ընկերոջը:
Մեր
հանդիպումները սկսեցին ավելի հաճախակի կրկնվել, և դա ինձ դուր էր գալիս, ես կարող
էի ժամերով զրուցել նրա հետ: Օրս միշտ սկսվում էր ուրախ.նախ ես և ընկերս միասին
վազում էինք, ես նրան պատմել էի արդեն Տիգրանի մասին, նա շատ ուրախ էր, որ մենք նորից շփվում ենք, բացի այդ նա կարծում
էր, որ ,,գոնե այդպես օրս կանցնի մինչև նա կավարտի իր մարզումներն ու հաղթանակած
կվերադառնա.,, վերջին շրջաոնւմ նա շատ էր տարվել վազքով, Արան վաղուց էր զբաղվում
վազքով, դա նրա կյանքի միակ երազանքն էր՝ դառնալ աշխարհի չեմպիոն, ուստի, որպես
աջակցություն ես վազում էի նրա հետ ամեն
առավոտ: Երկու շաբաթից նա պետք է մեկներ մրցումների, ուստի նա ամեն օր անդադար
պարապում էր, ես էլ փորձում էի չխանգարել նրան:
Վազքից հետո
հանդիպում էի Տիգրանին, մենք միասին նախաճաշում էինք,զբոսնում…նրա կողքին ինձ ազատ
էի զգում, մենք կարող էինք անհամար խոսել ու չհոգնել դրանից, ես ինձ հանգիստ էի
զգում նրա կողքին, իսկ երեկոյան ընտանիքիս հետ էի անցկացնում ժամանակս: Էլ ի՞նչ է
պետք մարդկային արարածին երջանիկ լինելոի համար, հասարակ բաներ:
Արդեն մեկ շաբաթ էր, ինչ օրերս անցնում էին նման
հերթականությամբ, և ես դեմ չէի, դա ինձ դուր էր գալիս, նամանավանդ որ Տիգրանին վերջին անգամ ծխելուց տեսել եմ
մեր հանդիպման առաջին օրը…ես շատ ուրախ էի նրա համար, ամեն ինչ հանգիստ ու խաղաղ
էր անցնում, բոլորը երջանիկ էին ու գոհ…