Sunday, January 24, 2016

                           Մի պատմություն           
     

1991թ.   Հունիսի  1:  Լուսադեմ   էր:   Արևը   դեռ   նոր   էր   բարձրանում   լեռան  հետևից:   Այդ    լեռից    փոքր-ինչ    հեռու   նստած   էին   երկու   երիտասարդներ`  մոտ   17  տարեկան   մի   աղջիկ,որի  անունը   Զվարթ   էր   և   մի  18    տարեկան    տղա, որի   անունը  Արարատ   էր: Նրանք    միասին   նստած   դիմավորում   էին   արևածագը:
_Արդեն   քիչ   մնաց,-  մի   տեսակ   հոգոց   հանելով   ասաց   Արարատը:
_Ինչի՞ն   քիչ   մնաց,-հարցրեց   Զվարթը:
_Մոռացել  ես   ինչ  է,  ես  18  տարեկան   եմ,-կրկին   հոգոց   հանելով  պատասխանեց   Արարատը,  որի   աչքերում   թախիծ   կար,- երեք  շաբաթից   պիտի   գնամ   օտարոտի   որևցէ   երկիր  ծառայելու:
_Եվ...,-ասաց   Զվարթը:
_Ախր   չեմ   ուզում  Զվարթ,  չեմ   ուզում   գնամ   երկու   տարի  ուրիշի   համար   ծառայեմ:
_Ոչինչ  բան   չկա,-ցանականալով   մխիթարել  Արարատին,  ձեռքը   դրեց   տղայի  ուսին,-  ա՜յ   կտեսնես   ամեն   ինչ   լավ   կլինի,-  հայացքը  գցելով   ներքև,   հետո  էլ    նայելով   ուղիղ   Արարատի  աչքերի   մեջ   ասաց,-  կգնաս,  կծառայես   երկեւ   տարի   ու   հետ   կգաս:
_Չէ,  դու   ինձ  չես   հասկանում,-  մի   պահ   գլուխը   կախելով   ու   նորից   նայելով   Զվարթի   աչքերի   մեջ  ասաց  նա,-դա ինձ համար մի ամբողջ հավերժություն կտևի...
_Լավ   իմ   ապագա   զինվոր  արի  գնանք  տուն,-  վերկենալով   տեղից    շարունակեց    խոսել,-  մի  գուցե  այս   անգամ   լույսերը  շուտ  միացնեն,   տեսնենք   ինչ  է   կատարվում   ԽՍՀՄ-ում:
_Խնդրում  եմ   մի  ասա  ԽՍՀՄ  գիտես,   որ  տանել  չեմ  կարողանում   այդ   4   տառերը:
_Լավ  արի,- ծիծաղելով  ասաց   Զվարթը ու   ձեռքը  մեկնեց   Արարտին:-Բայց միշտ իմացի,որ ես կողքիտ անկախ ամեն ինչից:
_Արի,-  բռնելով   Զվարթի   ձեռքը     ու  վեր   կենալով   տեղից  ասաց,-  տվեք   ձեր   ձեռքը    օրիօրդ   Զվարթ:
_Դե,   եթե  շատ   եք   խնդրում,-  ժպտալով  ասաց  Զվարթը  ու   ձեռքը   տվեց   Արարատին:
                                  

                                                 ***                                                                                                       
Բակ,  որտեղ  նստած   են     Արարատի    ու  Զվարթի  ծնողները   և   Արարատի  Պարգև   պապաին:  Նստած  իրենց   բակում   միրգ   են   ուտում:  Անահիտը`  Զվարթի   մայրը  նստած  կեղևազրկում է   միրգը:
_Է,  Հասմիկ   ջան   էս   երեխեքը   ի՞նչ   եղան,-   անհանգստանալով    ասաց,  Զվարթի   մայրը   կեղևազրկելով     խմձորը:
_Դե   կգան  էլի   Անահիտ  ջան,-  պատասխանեց   Հասմիկը`Արարատի   մայրը,-էրեխեքը   գնացել  են   արևածագը   դիմավորելու,    էնտեղից   էլ   երևի   գնացել  են  զբոսնելու:
_Ըհըն ,   էսել   էրեխեքս,-ասաց   Արարատի   Պարգև   պապին,-  արի  Արարատ   ջան,  արի   կողքս   նստի:
_Եկա   պապի  ջան:
_Ուրեմն   1988թ.   Հունվարի  28-ին    հակառակորդը     թուլացնում  էր   հայ   զորքը …
_Պապի,  լավ,  լավ  հասկացա  արդեն:
_Ո՞նց  թե, դու   տեսել  ես  էտ   կռիվը:
_Չէ  պապի  պատմել   ես…
_Չէ,  չեմ   պատմել   տղա   ջան,  ուրեմն  լսի  1988թ.  Հունվարի  28  հակառակորդը  նեղում   էր…
_Պպապի…
_Հա   ջան  օվա:-Գլուխը   աջ  ու   ձախ  թեքելով  հարցրեց  Պարգև   պապին:
_Պարգև   պապի   Արարատը  մի   լավ   լուր     պիտի հայտնի:-Ասաց   Զվարթը:
_Հա~,  ես  գիտեի…  -ցուցամատը   վեր   պարզելով   ասաց   Պարգև   պապին:
_Ո՞նց  թե  գիտեիր  պապի,-զարմացած  հարցրեց   Արարատը:
_Ես   գիտեի,   որ  1988թ.  Հունվարի   28-ի   պատերազմը  կրկնվելուա,  թո՜ւ  ես   ձեր   սովոտա   անունով:
_Չէ   պապի  ես  ու   Զվարթը   որոշել   ենք   նշանվել,-ասաց   Արարատը,   ձեռքը    գցելով  Զվարթի  ուսին:
_Վա~յ   ես   ձեր   ցավը   տանեմ  էրեխեք   ջան,-ասաց   Պարգև   պապին:
_Վա~յ,  ոնց   թե   Արարատ  ջան,-տեղից   վեր   կենալով   ասաց   Արարատի     մայրը,-էս   ինչ   լավ   բան  եք   որոշել:
_Հըլը   մի   վարկյան   լռություն,-ասաց  Պարգև  պապին:-Դե,   որ  տենցա  մի   հատ  ինձ   ասեք   տեսնեմ   էտ   երբ   եք  անելու   ձեր   նշանդրեքը:
_Մեկ   շաբաթից,-ասաց   Արարատը:
_Ի:  Բա   տենց   բան  են  անում:  Չեղավ:  Բա,  բա  հարսանիքը:
_Հարսանիքը,-զարմացած   ասաում   է   Արարատը:
_Հա:  Հենց   հարսանիքը`  քո   ու   Զվարթիս,-դեմքին   ժպիտ   ավելացնելով   ասաց   Պարգև    պապաին:
_Դե,  չգիտեմ  պապի   ջան,-ասաց  Արարատը   զարմանալով:
_Դե,   որ   տենցա,    էկեք  հենց   վաղը  համ   նշանդրեքը,  համ   էլ  հարսանիքը   անենք ,-ասաց   Պարգև   պապին:
_Է~,  պապի   ջան   տենց   չիլինի,-ասաց   Արարատը:
_Ճիշտա  հըլը   ջահել   եք,   ձեր   ջահելությունը   վայելեք,-ասաց   Զվարթի   մայրը`   Անահիտը:
_Հա,   ինչ   ունենք   որ   շտապելու,-ասաց   Հասմիկը,-մեկա  երեխեքս  իրար   սիրում   են:
                                                              ***  
Հաջորդ   օրը:
Արարատը տխուր նստած էր բակում,  տխուր   էր,   քանի   որ   հեռագիրը   եկել  էր   և  երեք  շաբաթից  պիտի     գնա:  Զվարթը   գալիս և   կանգնում  է Արարատի   հետևը,     իսկ   Արարատից  փոքր-ինչ  հեռու   գցած   էր     հեռագիրը:
_Ինչո՞ւ  է   տխուր   իմ   ապագա  զինվորը,-ասաց  է   Զվարթը:
_Իսկ  ի՞նչ  անեմ,-հոգոց   հանելով  ասաց   Արարատը ,-արդեն   հեռագիրը  եկել  է:  Ես  պիտի   գնամ,  գնամ   էնտեղ   որտեղից   կլինեմ   ձեզանից   հեռու  ու   միշտ  կկարոտեմ  ձեզ…
_Դե,  լավ  Արարատ    ես,   Հասմիկ  տոտան,  Պարգև   պապին   և   մամաս  կգանք   քեզ   այցելության:
_Հա,  բայց  ամեն  օր  չեք  գալու  ու  գնալու:
_Դե… ոչ  միշտ,  բայց…Արարատ  արի  գնանք  միքիչ   զբոսնենք:
_Ի՞նչ ,-  գլուխը  վեր  բարձրացնելով   հարցրեց   Արարատը:
_Կզբոսնենք,  կլիցքաթափվես…
_Չե,   համեզիչ   չէր,  ես  ուզում  եմ  մենակ  մնամ  ու  մի  քիչ  մտածեմ:
_Դե  լավ   ինչպես   կուզես ,  բայց  հիշիր,  որ  միշտ  ես  քո   կողքին  եմ  ու  միշտ կլինեմ  քեզ  հետ ,-ասաց  Զվարթը,  համբուրեց  նրա  թուշը  և  գնաց:
                                    ***  
Հունիսի   13:
Վաղ  առավոտյան     Արարատն  ու   Զվարթը  սովորականի  պես   գնացել  էին  զբոսնելու:  Սակայն  Արարատը  որոշում է  կանգ  առնել  և  նստել  մոտակա  այգիներից  մեկում:  Եվ այդ  ամբողջ  ժամանակ  Արարատը  հայացքը  գցում  էր  մե՛կ  Զվարթի  վրա,  մե՛կ    նայում  շուրջ  բոլորը  և  մտքով  թռիչք  կատարում  դեպի  իր  անհուն  զինվորական  տարիների  մոտ,  որտեղ   նրա  համար   պարզապես  անտանելի էր  գտնվելը:                             
_Զվարթ,-ասաց   Արարատը,-այսօր   պիտի   գնամ   ստուգվելու  վերջնականապես  ու …  գնամ  ծառայելու:
_Փաստորեն  երկու օրից  քեզանից   բաժանվելու   ենք...  եկու տարով ,-ասաց   Զվարթը:
_Ըհըն,-տխրադալուկ   ձայնով  պատասխանեց  Արարատը:
_Դե   լավ   արի   գնանք   տուն,-խոսեց    Զվարթը,-դեռ   գործեր   կան   անելու:
_Իհարկե,-  ասաց   Արարատը  ու   կանգնելով  բռնեց   Զվարթ   ձեռքը:

                                    ***  
Զվարթը  գալիս   է   տուն,  այդ   ժամանակ  նրա  մայրը  կարտոֆիլն   էր   կեղևազրկում:
_Մամ,  ես   եկա,-բղավելով  ներս   է  մտնում   Զվարթը, մազերը   հավաքելով    մտնում    խոհանոց`  մայրիկին  օգնելու  նպատակով:
_  Դե  բալես   պատմի  տեսնեմ  ինչ   կա  չկա,-խոսեց   Անահիտը:
_Առանձնապես   ոչինչ   մամ   ջան,-ասաց   Զվարթը   ձեռքը  վերցնելով   դանակն   ու   կարտոֆիլը,-Արարատը  ասաց,  որ   պիտի  գնա  բժիշկի  ստուգվելու  համար,  որպեսզի  գնա   ծառայելու:   _Չնայած…չնայած  նա   չի  ուզում  գնա…
_Այո ...ամբողջ   օրը  դա  է   ասում   Հասմիկը:  Ասում  է,   որ  տղան   չի   ուզում    ծառայել,  տղան   անկախություն է   ուզում:
_Որ  նույնիսկ  հանդիպման  ենք  գնում,   մի   քանի  րոպե  լուռ   նստում  ու   ոչինչ  չի խոսում,  հետո   էլ  ասում  է,  որ  չի  ուզում  օտարօտի   որևիցե  երկրում  ծառայել:
                                    ***  
Արարատը  գնում  է  ստուգվելու,  պարզվում  է,  որ   նա  լիովին   առողջ   է  և   կարող   է   գնալ   ծառայելու,  որը  իհարկե   նրա   սրտով   չէ:
<<Երեք   օրից   պիտի   գնամ   ծառայելու,   չգիտեմ էլ  թե   որտեղ   Մոսկվա,  Ուկրանիա   կամ…   թե որտեղ կընկնեմ   արդեն   միևնույնն  է:  Արդեն    հոգնել  եմ   այս   ամենից>>:-մտքում  մտածում   էր   Արարատն   ու   լուռ  զբոսնում:  Այդ    պահին  նրա   կոխքով   մի   զինվոր   է   ացնում:    Նա   նայում   է  նրա`   կողմ.  <<երեք   օրից   եսել   պիտի   նման   համազգեստ   կրեմ:>>
   Շարունակելով   իր  ճանապարհը  հասնում  է   այգի,  որտեղ  նրան  Զվարթն   էր   սպասում:
_Վերջապես  եկար,-  ասաց   Զվարթը:
_Կներես,  որ   ուշացա:
_Դե   լավ,  ոչինչ   պարզ  էր   ինչու     ուշացար…,-նրանք   միասին   նստելով  այգու    նստարաններից   մեկին  նորից խոսում է  Զվարթը,-…Դու   էլի   մտածում   էիր   այդ   բանակի,   զինվորական   հագուստի  և   այլ  բաների  մասին,  որոնք   կապված  են   բանակի  հետ:  Ճիշտ  չեմ   …
_Դե   իհարկե   դու  միշտ  իրավացի   ես  ,-  խոսելու   հոտ  մեկտեղ  Արարատը  բռնում  է  Զվարթի   ձեռքը   և   ասում,- գիտես   շնորհաալ  եմ   քեզ…
_Ինչի   համար…
_Թող   ասեմ:   Շնորհակալ  եմ  քեզ  նրա   համար,  որ  այսքան   ժամանակ   կողքիս   ես…   ու  սիրում   ես   ինձ   էնպես   ինչպես  ես   քեզ,   ու  հասկանում   ինձ   անուշիկս:-Այդ    միջոցին  Արարատը   համբուրում   է   Զվարթիչ    ձեռքը,  և   նրանք      գրկախառնվում   են,   իսկ   Զվարթն  էլ    լաց   լինում:-Չե  միայն   ոչ   դա,-Արարատը   խոսելով  սրբում  է  նրա   արցունքները,-միայն   լաց   մի  եղիր…
_Ախր   ես   ոնց   կարող   եմ   քեզ  չսիրել,-լացելով   ասաց   Զվարթը,-ախր   դու…դու   մյուսներից   տարբերվում   ես,  դու   կարծես   այլմոլորակային    լինես:-Այդ   միջոցին   Արարատը   կրկին   սրբում   է  նրա   աչքերը,   իսկ   Զվարթը՝ ծիծաղել:
_Զվարթս,-ասում   է   Արարատն   ու   կրկին   գրկախառնվում   նրա   հետ:
_Ի՞նչ   որոշեցիր,   ինչ   ես   անելու:
_Հա,-հոգոց   հանելով   ասում  է   Արարատը,-գնալու   եմ,   միևնույն  է  էսպես,  թե   էնպես   հայրենիքիս   համար  է  չէ…,-գլուխը   կախելով   ու  կրկին   նայելով   Զվարթին ասում   է,-կսպասե՞ս  ինձ:
_Իհարկե,-ժպտալով   պատասխանեց   Զվարթը:-Ես   քեզ   միշտ   կսպասեմ   իմ   քաջ   զինվոր:
_Դե,   լավ   արի   գնանք   տուն:

                                    ***  
Արարատի  երդման արարաողության օրն է :
Սկզբում  մի  քանի   զինվոր   են   երդվում   և  նրանց   շուրթերից   լսվում   են   միայն   <<Ես   Արայիկ  Սարգսայնս  ծառայության   անցնելով>>   և   <<Երդվում   եմ>>,  նույնը   հաջորդ   5   հոգունը  <<Ես  Դավիթ   Ավագյանս   ծառայության   անցնելով  >>և   <<Երդվում   եմ>>,   <<Ես   Մարտիրոս   Նազարյանս   ծառայության   անցնելով>>   և  <<Երդվում   եմ>>,  <<Ես   Հովհաննես   Հովհանիսյանս   ծառայության   անցնելով>>   և   <<Երդվում  եմ>>,   <<Ես   Սևակ   Մինասյանս     ծառայության   անցնելով>>  և  <<Երդվում   եմ>>,   <<Ես   Գագիգ   Դանիելյանս  ծառայության   անցնելով  Սովետական  բանակին,   ԶՈւ,   հանդիսավոր  երդվում   եմ`  անձնվիրաբար  ծառայել  Սովետական  բանակին,  և  հանուն   նրա   չխնայել  կյանքս,   ենթարկվել   Սովետական  բանակի  սահմանադրությանը  և  օրենքներին,   անվեհապահորեն   կատարել   հրամանտարներիս   հրամանը,   պահպանել   ռազմական   գաղտնիքը:  Ու   թե   դժխեմ   երդումս,   թող   պատժվեմ   օրենքի   ամվողջ   խստությամբ:   Երդվում   եմ>>
Եվ   դրա   հետ    մեկտեղ  Արարատը  մտածում   է. <<Հաջորդը   ես  եմ…   հավատս  չի   գալիս>>,   նայում է   դեպի   Զվարթը   <<պիտի  Զվարթիս  մենակ   թողնեմ,  չէ, չէ,  չէ   ես   չէմ   դիմանա...>>:   Եվ   հանկարծ.
_Արարատ,  ինչ  է   պատահել:
_Ի՞նչ,  չէ   ոչմիբան:
Եվ   վերջապես   հերթը   հասնում  է   Արարատին,   նա   նույնպես   կատարեւմ  է   երդման  արարողությունը     և  անցնում  ծառայության:

                                       ***  
    
   Եվ  օրերից   մի   օր,  երբ  նա  նստած  է   լինում   վաշտում   (կազարմայում),  միայնակ  ու  մտախոհ,   նրա  մոտ  մի  զինվոր  է   գալիս  և  ասում.
_Արարատ  քեա  մոտ   КПП  մի   աղջիկ  է   եկել:
_Ո՞վ:
_Չգիտեմ,     
_Եղավ,  շնորհակալություն  ախպերս:
Արարատը   գնում  է  դեպի  КПП:   Այնտեղ   իսկ  հանդիպում   Զվարթին:
_Էս  ում   արևնա,-  երջանկությունից   տեսնելով   Զվարթին       խոսում  է Արարատը:
_Քո,-ասում   է   Զվարթը   և  մոտենալով  ու   փորձելով  գրկախառնվել   Արարատի  հետ   մոտոնում  նրան:  Նրանք   միասին  գրկախառնվում   են :
_Շա~տ  էի   քեզ   կարոտել,-ասում  է   նա   և   համբուրում   Զվարթի   գլուխը:
_Ես էլ  քեզ   էի  կարոտել:
_Ես  քեզ   ավելի   շատ:
_Ես   էլ   ավելի   շատ::
_Իսկ  ես    քեզ    շա~տ  եմ   կարոտել   ,-  ասում  է  Արարատն  ու  գրկելով   Զվարթին  պտտվում  է  նրա  հետ:
_Ա~-ա-ա,-ժպտալով     ասում  է   Զբվարթը,-  թող   ինձ   գժուկ:
_Թողեցի,-  ժպտալով  ասաց   Արարատը:
_Դե...պատմիր,   տեսնեմ  ինչպես  ես:
_Լավ  եմ,-ժպտալով  պատասխանեց   Արարատը:-Իսկ   դու   ինչպես   ես:
_Լավ:
_Այո,   ու   գիտես   ինչու:
_Ինչո՞ւ:
_Որովհոտև...որովհոտև  ես   եկա   քեզ   մոտ  այցդելության,-ժպտալով   պատասխանում  է   Զվարթը, բայց Արարատի   դեմքի   արտահայտությունը   փոխվում  է   դեպի   վատը:
_Ինչ   պատահե՞ց,-հարցնում  է   Զվարթը:
_Ոչինչ,-գլուխը   կախելով   պատասխանում  է  Արարատը:
_Դու   ինձ   չես   խաբի,  ես  քեզ   լավ  եմ  ճանաչում:
_Լավ,  մենակ  սպասի   արձակման  թերթիկ   վերցնեմ  ու  գնանք  ինչ-որ   մի  տեղ:
_Լավ:
Վերցնելով  արձակման  թերթիկը  սկսում են   միասին զբոսնել:
_Դե,  ասա   տեսնեմ  ինչ  է  եղել:
_Ոչինչ,  սովորականի   պես:  Ես  մինչև   հիմա  չեմ   ուզում   ծառայեմ:
_Արարատ  սկսեցիր   էլի...   ախր   այդքան վատ է  է,  ես...
_Չէ,  դու   ինձ   չես   հասկանում:
_Ես  քեզ   հասկանաում  եմ  Արարատ   ջան...
_Չէ,  դու   ինձ   չես   կարող   հասկանալ,   ես   խեղտվում  եմ   այս  զորամասում,    էստեղ   ամեն ինչ  ինձ  նյարդայնացնսւմ է,    այլևս չեմ  կարող,-   գրեթե բղավելով ասաց   Աարարտը:
_Միթե՞:
_Դու   տղա   չես,   չես  ծառայում   էստեղ,   քեզ   ի՞նչ  կա   որ:
_Ա՜յ   խոսք  եմ   տալիս,  սպասիր   ընդհամենը   յոթը   օր,  ու  կտեսնես,  որ  ամեն  ինչ   լավ   կլինի:
_Հաստատ,   հնարավոր   չի:  Յոթը   օրը   ի՞նչ   պիտի   փոխի...
_Ուղղակի   հավատա  ինձ   Արարատ:-Ասելով  ամեն ինչ  Զվարթը  հեռանում է:  Իսկ  Արարատը  սկասում է  ծառայել  մտքում անընդհատ վերլուծելոց Զվարթի  խոսքերը: Նա չեր կարող հենց այնպես ասել ու օր նշանակե...Սակայն  վերջին  օրը  նրա   հույսը  սկսում է հատել...
                                       ***  
Անցնում  է  յոթը   օր:   Եվ  Արարատը  հանգստյան ժամին նստած էր իր ընկերների հետ:<<Անցավ   յոթը   օր,  տեսնես  ի՞նչ  պիտի  տեղի   ունենար,  որ  այսօր,  ինչ  պիտի   լինի:  Հաստատ  հրաշք   չի   կարող   լինել>>,-և  պահին      նրա  դեմքին  փոքրիկ  ժպիտ թ  հայտնվում::-<<Երևի   պիտի  Զվարթը  գա   ինձ   տեսակցության,  կամ  էլ....կամ  էլ   չգիտեմ>>:
  Եվ  ներս  է  մտնում  նրանց   հրամանատարը.
_Տղաներ  հիմա  հեռեուստացույց   նայելու  ժամանկն  է: Լույսերը   տվել  են:-ասում  է  նա  և  դուրս   գալիս:
  _Միացրեք  տղեք,  տեսնեք   հիմա ինչ  կա  մեր  երկրում,-ասում  է   սերժանտներից  մեկը: Եվ   նրանք   սկսում են դիտել լուրերը:
_Խոսում  է   Զորի   Բալայանը,-հաղորդում  է   լուրեր   վարողը:
_Ձայնը   բարձարացրե՛ք,-  ասում  է   Արարատը:Ձայնը   բարձրացնում  են  և   հնչում   է   Բալայանի   խոսքերը.<<Ինչպես  և   սովոտական   բոլոր   ազգերը   այնպես  և  մենք   հռչակվում  ենք  անկախ   ՀՀ:   Ուռա,   ուռա:>>
_Լսեցի՞ք,-ուրախ գոչում է սերժանտներից  մեկը:
<<Փատորեն     Զվարթը   ճիշտ   էր  ասում>>:- մտածեց  Արարատը:
_Արարատ  քեզ  մոտ  մարդ  է եկել,-  հաղորդում  է   տղաներից  մեկը:
՞վ:
_Չգիտեմ:
_Զվարթ,-  ուրախ   ժպտալով  բացականչում  է  Արարտը:  Զվարթը   այդ   միջոցին   ժպտում  է   և  նրանք   գրկախառնվում  են:-Դու   գիտեիր,որ...որ  մենք  անկախանալու  ենք:
_Իհարկե   ,-ժպտալով   պատասխանում  է  Զվարթը:
_Բայց,  դու  որտեղի՞ց  գիտեիր:
_Մեկ   շաբաթ   առաջ   ռադիով  էի  լսել,  որ  պիտի  որոշեին   և  վերջնական  այսօր  ասեին  մենք  անկախ   երկիր   ճանաչվելու  ենք  թե՞   ոչ:
_Ա~խ   հավատս   չի   գալիս:
_Գիտեմ,   դու   պարզապես   պիտի   համբերությամբ   զինվեիր   Արարատ:-Ժպտալով   ասում  է   Զվարթը:
_Համամիտ  եմ,  բայց   հիմա  ի՞նչ:
_Դե,  չգիտեմ:
_Երևի   տասը   օրից  կտեղափոխվենք:
  Եվ  Արարատը   գրկում  է   Զվարթին:  

               <<Մեր  հերոսները   ամբողջ   ժամանակ  միասին  և  միմյանց   օգնում   էին:   Նրանք  հավատում  էին,  որ  շուտով   գալու  է  այն  օրը,  որ  մենք   լինելու  ենք  անկախ   ՀՀ:   Սակայն   Արարատի  հավատը   փոքր-ինչ     մարել  էր,  բայց   Զվարթը  մինչև  վերջ   հավատաց.... Գուցե  նա  ինչպես  Արարատն  էր   ասում,  տղա   չեր,  չէր զգում  այն  կսկիծն   ու  ցավը,  ինչ  Արարատը:   Բայց   միևնունն  է  նրանք  բոլորը   հավատում  էին,  որ   օրերից   մի   օր  մենք   լինելու   ենք   անկախ   ՀՀ>>:




                                                                                                           2013թ.

Breathe ''Every time when we lost the person that we needed more than anyone we lost the part of us that hoped for life....