Friday, August 26, 2016

                                     Marlboro
                                                           Մաս 2 
                                                        (Տիրգրան)

Անսպասելի էր նորից նրան տեսնել, ես գրեթե համոզված էի, որ երբեք չեմ հանդիպի նրան, զարմանում եմ, թե որտեղից նրան այդքան բարություն: Սակայն նա գրեթե չէր փոխվել, նույն խենթուկն էր…ես փորձում էի կառավարել ինձ, բայց ապարդյուն, ամեն ինչ անիսմատ էր, վստահեմ նա նույնիսկ չի էլ հիշի, թե ինչի մենք հեռվացանք իրարից…ամեն ինչի մեղավորը ես էի, ես…չկարողացա տիրապետել ինձ: Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ես նույնիսկ չէի նկատել, որ նա այդտեղ է, այլապես զգույշ կլինեի: Մի անգամ ես սկեցի վիճել տղաներից մեկի հետ անգամ անունը չեմ հիշում…մենք սկսեցինք բռունցքներով կռվել, լավ հիշում եմ Տաթևը ամեն գնով փորձում էր միջամտել, բղավում էր, բայց մենք ուշադրություն չէինք դարձնում նրան ի վերջո, երբ ես հրեցի այդ տղային, նա դիպավ Տաթևին, իսկ վերջինս ընկավ ջուրը: Տաթևը անհամար բղավում էր, քանզի նա լողալ չգիտեր, իսկ ես...ես վախեցած նայում էի, թե ինչպես էր նա խեղտվում,  անհամար բղավում էր իմ անունը, և օգնություն խնդրում, բայց ես անզոր էի շարժում կատարել, այդ պահին այդ տղան ցատկեց ջուրը՝ նրա հետևից, ես համոզվեցի, որ ամեն ինչ կարգին է նրա հետ ու անհետցա…անհետացա մինչ այսօր:
    Մինչ հիմա չեմ հասկնում, թե ինչպե՞ս նա գտավ ինձ, ինչպե՞ս հիշեց, թե ով եմ ես, կարծում էի ատում էր ինձ..չնայած, դեռ չեմ հարցրել նրան այդ մասին:  Ինձ դուր էր գալիս ամեն վարկյանն անցկացրած նրա հետ, նա պարզապես անթերի գեղեցկությույն ունի, իսկ նրա ժպիտըայն ինձ համար ամեն ինչից վեր է:  Այդ դեպքից հետո ես սկսեցի քիչ շփվել ընկերիս հետ, և հետզհետե հեռվացա բոլորց, և արդյունքում մնացի մենակ: Եվ փաստորեն ինձ դուր էր գալիս մենակ մնալը, բայց հիմա ամեն ինչ փոխվել է, ես էլ եմ փոխվել:          Հավատս չի գալիս ընդհամնեը մեկ շավաթ է ինչ նրա հետ եմ շփվում, բայց ամնե            ինչ փոխվել է: Եկավ ու նորից ամեն ինչ տակն ու վրա արեց: Ուզում եմ, որ հավերժ էսպես լինի, ուզում եմ, որ մեր օրերը չավարտվեն...ես մտածում էի, որ էլ երբեք երջանիկ չեմ լինի...իմ ներսում բացի մոխրագույնից ուրիշ ոչինչ չկար, ներաշխարհս լիովին քանդվել էր, անհնար էր այն վերակառուցել, բայց հիմա զգում եմ, թե ինչպես են նորից վերակառուցվում ճոճանակնրը, ծաղիկները նորից գլուխ են բարձրացնում, բայց շատ դանդաղ, չնայած երկինքը համառորեն չի փոխվում...եղանակը նույն է դեռ:
  Այժմ մենք նստած ենք ՛՛մեր՛՛  սրճարանում՝ նախաճաշում ենք: Տաթևը նստած է առջևումս, նա շատ գեղեցիկ է, շատ եմ սիրում նրա ժպիտը, նրա  սև  մազերը, նրա խոսելու ձևը...
Նա անըդհատ ինչ-որ բան է պատմում, բայց ես անկարող եմ լսել, քանի որ առանց անգամ թարթելու նրան եմ նայում, բայց ես զգում եմ նա դա չի նկատում: Տաթևի աչքերը միշտ
փայլում են, երբ նա ինչ-որ հետաքրաշարժ պատմություն է պատմում: Նրա նման մարդիկ չեն կարող վատ օր կամ տրամադրություն ունենալ անգամ մեկ վարկյան, չնայած որ ես հոգեբան չեմ, բայց ես կարողանում եմ գլուխ հանել մարդկանցից ավելի լավ, քան իմ հոգեբանը...
 Իսկ ես այնքան թույլ եմ, որ կարող եմ անգամ լաց լիննել մենակ մնալու համար, կուճուրվել մի փոքրիկ անկյունում, միացնել երաժշտություն ու լաց լինել, այո՛, այո՛..և դրանում է կայունում հենց Տիգրանը, որ բոլորի վրա թքած ունի: Բայց հիմա ամեն ինչ այլ է, ես չեմ ծխում, անգամ չեմ լացում..հուսով եմ ամեն ինչ հենց այսպես էլ կմնա:
_Ինչո՞ւ են ուշացնում պատվերը:-Մազերն ուղղելով ասաց Տաթևը:
_Չգիտեմ:
_Լավ պատմիր քեզանից:
_Ի՞նչ պատմեմ..դու գիտես, որ ես սիրում եմ, երբ դու ես խոսում, իսկ ես լսում եմ:
_Այո, բայց...ես ուզում եմ, որ դու էլ քեզանից պատմես: Ինչո՞ւ այն օրվանից հետո ես քեզ չտեսա: Ո՞ւր անհետացար: Կամ չգիտեմ ի՞նչ էիր ունում, կամ ...-դեմքին կիսաժպիտ նկարելով անհամար հարցեր էր տալիս նա, ես կարծում էի չէր հիշի: Դե փորձիր խոսել սա լավ հնարավորություն է..չե՛,չէ՛ ,չէ,՛ ին՞չ խոսեմ, ի՞նչ ասեմ,-հէ՜յ, լսում ե՞ս  ինձ: Տիգրա՞ն:
_Օ, այո ես քեզ լսում եմ,-ձայնս ուղղելով ու զգաստ նստելով խոսեցի ես,-այդ բոլոր հարցերիտ պատասխանը մեկն է: Ես էի մեղավոր եղածի համար...իմ պատճառով դու ընկար ջուրը...
_Դու մեղավոր չէիր...
_Թող խոսեմ: Իսկ հետո քեզ օգնելու փոխարեն ուղղակի կանգնած նայում էր, որովհետև ես չգիտեի ինչ ասեի կամ անեի...
_Ձեր պատվերը,-հանկարծ միջամտեց մատուցողուհին, նա շատ ճիշտ ժամանակ հայտնվեց, սա լավ հնարավորություն է թեման փոխելու համար:
_Դե լավ Տիգրան ես քեզ չեմ մեղադրում,-Տեր Աստված նա անգամ այսքան ժամանակ նեղացած չի եղել ինձանից:
Ես ոչիչնչ չպատասխանեցի, քանզի ավելի լավ է լռեմ ու չխոսենք սրա մասին, որովհետև այն ինձ ցավեցնում է ամեն անգամ...այդ օրվանից հետո ես ոչ միայն ընկերներիս կորցրեցի, այլ այն ինչ ընդհանրապես ունեի...մայրս ու հայրս անըդհատ վիճում էին, և ի վերջո նրանք որոշեցին բաժանվել, և նրանցից ոչ մեկ ինձ իր մոտ չվերցրեց: Գրոզը տանի նրանք անգամ իմ համար չկռվեցին...պարզապես ինձ թողեցին ու հեռացան՝ ամեն մեկն իր ճանապարհով...
    Նախաճաշից հետո մենք զբոսնեցինք, բավականին երկար զրուցեցինք, հետո Տաթևը որոշեց հեռանալ՝ ասաց ինչ-որ գործեր ունի: Ես գնացի տուն, երաժշտություն միացրեցի ու պարկեցի՝ քնելու նպատակով, բայց քնել իհարկե չհաջողվեց...մտքերս շատ խառն էին, և ինձ հանգիստ չէին տալիս, նրանք անհամար հարցեր էին առաջադրում, որորնց ես անզոր էր պատասխանել...ես պարզապես պարկած առաստաղին էի նայում, այն երկնագույն էր, շատ եմ սիրում այդ գույնը, նրա մեջ կարող ես ներդաշանակություն գտնել: Ի վերջո որոշեցի դուրս գալ՝  զբոսնել, դրսում բավականին մութ էր արդեն...տանից դուրս գալուց առաջ աչքս դիպավ ծխախոտիս, ժպտացի, բաճկոնիս գլխարկը քաշեցի գլխիս և դուրս եկա, ես վստահ էի, որ այն ինձ այլևս պետք չի գա...
  Գորշ երկնքում աստղի նշույլ անգամ չկար, տարօրինակ է...աստղերի բացակայությունը կամ մռայլ եղանակը ես միշտ կապել եմ ինչ-որ մեկի, կամ ինչ-որ մի բանի հետ: Ասենք ինչ-որ մեկը տխուր է, կամ ինչ-որ մեկը շուտով տխրելու է...չգիտեմ ով, բայց պինդ կան ընկերս...
Չգիտեմ, թե ինչպես բայց քայլերս ինձ տարան ՛՛մեր՛՛ սրճարանի մոտ, մի պահ կանգնեցի, նայեցի պատուհանից ներս, ներսում դեռ մարդիկ կայն, ավելի կոնկրետ երկու հոգի, նրանք գեղեղեցիկ զույգ էին երևում, և շատ երջանիկ, բայց նրանք մեր սեղանի մոտ էին հենց նստել:
 _Բայց այդ աղջիկը...նրա ժպիտը...հավատս չի գալիս..դա ինձ պարզապես թվաց, բայց արժե գամոզվել...- ես որոշեցի ստուգել աչքիս տեսածը...
Մտա ներս, արագ գլխարկս գլխիցս հանելով ու մոտեցա նրանց սեղանին, չէ՛..դա նա էր...Տաթևը..
_Տիգրա՞ն:-Զարմացած աչքերը չռելով խոսեց Տաթևը...այդ տղան ամուր բռնել էր նրա ձեռքը,նրանք նստած էին իրար դեմ-դիմաց: Նրա դմեքը ինձ շատ ծանոթ է, ես չգիտեմ որտեղից, բայց..հա..հա դա նա է, այն տղան, ով փրկեց Տաթևին...հավատս չի գալիս: Փաստորեն դու էլ ես նրանց նման: Դուք ապրում եք էգոիստների նման միայն ձեր օրը զարդարելով ու լավ անկցկացնելու համար, իսկ ես հիմարս մտածում էի,որ նա ինձ....չէ....չէ..-Տիգրա՛ն, լսո՞ւմ ես ինձ:
_Այո...ներողուոթյուն եմ խնդրում ձեզ խանգառելու համար,-մի կերպ արտաբերեցի ես ու շրջվեցի, որ գնամ:
_Դու ինձ  չե՞ս հիշում,- հանկարծ ասաց նա, ես արագ շրջվեցի:
_Դե իհարկե,-դեմքիս փոքրի ժպիտ նկարվեց,նման անակնկալից-այդ ու էիր...
_Որ Տաթևին փրկեց խեղտվելուց,- հիմարի դեմքով ընդհատեց նա,-գոնե անունս հիշում ես ընկերս,-շարունակեց նա...ընկերս...հըմ, եթե նա չլիներ ամեն ինչ այլ կերպ կիներ, իսկ հիմա ամեն ինչ կոարած է նրա պատճառով..հա...հա նա է մեղավոր, չնայած, եթե Արան չլիներ, ես չէի իմանա, որ Տաթը...,-լսիր դու գոնե գիտես ինչի՞ համար են մարդիկ իրար հետ շփվում, ինչու ոչինչ չես խոսում,-սկսեց ծիծաղել...խղճուկ,-զարմանում եմ Տաթ ինչպե՞ս ես կարողանում նրա հետ շփվել,- Տաթևը կարմրեց, չէր կարողանում աչքերիս մեջ նայել, դե ի հարկե:
_Արա՛:-Բարկացած գոչեց նա:
_Ի՞նչ,-հարցրեց Արան...ես չկարողացա այլևս տիրապետել ինձ: Ես ուժգին հարվածեցի նրան...Արայի քթից սկսեց արյուն հոսել, Տաթևը վախեցած նայեց վրաս, ես ոչինչ չասացի, պարզապես հեռացա:
   Արագ քայլերով դուրս եկա սրճարանից՝ դուռը ուժգին շրխկացնելով, և հենց այդ պահին ամպերը գոռգըռացին, և միանգամից երկինքի արցունքները թափվեցին վրաս: Գիշեր էր:
Մութ էր: Միայն դրսի լույսերն էին փողոցում վառվում, ու ընկերակցում ինձ...երկինքը տխուր էր, այն չափ, որքան ես էի...նրա կաթիլները ցավեցնում էին ինձ...նորից...մազերս ամբողջովին թռչվել էին..գլուխս կախեցի, մազերս թափվեցին դեմքիս, նայեցի երկնքին...կաթիլները այյնպես էին արագորեն նետվում, նրանք թափվում էին արագ-արագ, նրանք ուզում էին, որ իրենց գրկեին, ձեռքերս դրեցի գրպանս, և հանկարծ փափուկ ինչ-որ բան նկատեցի....ծխախոտի տուփ էր: Առանց մեկ վարկյան անգամ մտածելու արագ հանեցի այն, վերցրեցի տուփի մեջից մեկ հատիկը, ու փորձեցի վառել այն..մեկ..երկու...երեք...չի ստացվում վառել ծխախոտս....ահհհ վերջապե՛ս...ծխախոտս վառելուց հետո նստեցի սրճարանի դիմացի
բորձյունին...արցունքերս համառորեն ուզում էին թափվել ու միանալ անձրևի կաթիլների հետ...դե միացեք, ձեզ տեսնեմ: Ձեռքերս դողում էին, ես ծխում էի...




Monday, August 22, 2016


                            Marlboro
                                                             (Մաս I)

   Ձմեռային մռայլ, գորշ օրերին ի վերջո փոխարինելու եկավ գարնանային ` մի տեսակ լացակում, անձրևային եղանակը , այստեղ կլիման բավականին այլ է. վերջին մեկ շաբաթում առաջին անգամ պատուհանից նշմարեցի ոչ անձրևային և զբոսնելու համար իմ կողմից նախնտրելի եղանակ ... արևը մեղմ շողում էր , ջերմացնում նոր-նոր դուրս եկող կանաչը , և ձմեռային անեությունից դուրս եկած ծառերին , իրենց բողբոջիկներով , որ հետո պիտի ծաղկեն , լցնեն սրտեր ... ստամոքսներ... : Ասֆալտապատ ճանապարհներին դեռ տեղատարափ անձրևի հետքերը նշմարվում էին.... Տիգրա՞ն Հանկարծակի գալով կրկնեցի ` Տիգրա՞ն 
Մի քանի վարկյան հետո համոզվեցի նա էր ... Փոխվել էր... Նրան հիշում էի իմ մանկության ուրախ էջերում , քանի քանի անգամներ էր նա ինձ պաշտպանել բակի տղաների հետ կռիվների ժամանակ , քանի քանի անգամներն էինք միասին նրա գողացած խնձորները համտեսել , չնայած որ հետո պարզեցինք խնձորենին մատնված էր ոչնչացման , և միակ խնամողները ես և նա էինք.... Իսկ այժմ .. Ժամանակը շատ էր փոխել նրան , Գրողը տանի քանի տարի նրան չէի տեսել , հի՞նգ  , վե՞ց:  Իսկ պատճառները նրա հետ չշփվելու արդեն չեմ էլ հիշում, բարեբախտաբար միայն լավ հիշողություններն են մնացել, այժմ դիմացս կանգնած էր բարձրահասակ , ամրակազմ , բավականին ընդգծված` լայն ճակատով, հաստ շրթունքներով և շականակագույն մազերով…դեմքին արտահայտիչ երևում էին նրա պեպեննրը

Նստած փայտի վրա, և հիանալով նորաբողբոջ ծառերով, կիսամռայլ երկնքով ,ագահորեն կուլ էր տալիս ձեռքի ծխախոտի ծուխը , հանկարծ աչքերը զարնեցին ինձ ... Գրողը տանի նա ծխում էր , ինչպես երևում էր այս չարիքը նրա կողքով ևս հաղթանակած էր անցել ... որոշեցի խանգառեմ նրա մենակությանը՝ նստեցի նրա կողքին, շատ ուրախ էի նրան տեսնել:
_Ինչպես ես՞: Որքա՞ն ժամանակ է անցել ինչ միմյանց չենք տեսել, այս որքան ես փոխվել,-ուրախացած ձայնով միանգամից սկսեց խոսել Տիգրանը:
_Լավ եմ, դու ինչպե՞ս ես: Իրոք որ բավականին երկար ժամանակ է անցելահա դու նույնպես  ես փոխվել..ի՞նչ ես անում այստեղինչո՞ւ ես մենակ նստած:-հարցրեցի ես նրանանսովոր էր տեսնել նրան մենակ, քանի որ նա միշտ եղել է ուշադրության կենտրոնում, բոլորը սիրում էին նրան, շրջապատված էր լավ ընկերներով..նրանք ամեն ինչ միշտ միասին էին անում:
_Այո՜, անգամ դու ես զարմացած, որ ես մենակ նստած եմ,-հայացք գցելով երկնքին խոսեց նա,-հիշում ե՞ս ինչ լավ ընկերներ ունեի..մենք միշտ միասին էինք, իսկ հիմա…-միանգամից գլուխը թեքեց իմ կողմ ու նայելով ուղիղ աչքերիս մեջ շարունակեց խոսելը, որից հետո վերջին անգամ ներս քաշեց ծխախոտի ծուխը, հազաց ու դեն նետեց այն:
_Եվ, վաղո՞ւց ես դու ծխում, անկեղծ ասաց զարմացած եմերբեք չէի մտածի, որ քեզ երբևիցե կտեսնեմ ծխելիս: Դու միշտ ասում էիր, որ չես ծխելու:
_Հա~, հիշում եմ, բայց ժամանակները փոխվել են, մենք մեծացել ենք,-կարծես թե հեգնական ձայնով, հատկապես շեշտը դնելով  ‘’ մենք մեծացել ենք‘’-ի վրա ասաց Տիգրանը:
_Ահա, ժամանակը տեղում չի կանգնում, այն արագ շարժվում է առաջ, բայց յուրաքանչուրի համար այն արագ կամ դանդաղ է անցնում, և դրա հետ մեկ տեղ փոխվում
է ընթացքը,փոխվում ենք և մենք..մեծանում ենք, հեռվանում, և...,-վերջապես համարձակություն հավաքեցի նայել աչքերի մեջ,-...և այդպես,-բայց վերջին խոսքերիցս հետո պատասխան ստացա միայն ժպիտ:
Տիրեց լռություն, երկուսս էլ այլևս ասելու բան չունեինք...կարիք էլ չկար՝ մենք միմյանց վաղուց էինք ճանաչում, և լռության մեջ էլ կարող էին հասկանալ իրար: Հանկարծ երաժշտության ձայն եկավ՝ հեռախոսս էր, դե բնականաբար մայրիկս է... ես պետք է գնայի տուն, բայց չեմ ուզում:
_Ի՞նչ: Մայրիկտ է՞ր:
_Ըհն...
_Տո՞ւն: Ե՞րբ կարող եմ քեզ նորից տեսնել:-Տեսնել ի՞նձ: Նորի՞ց: Չէի սպասում...
_Չգիտեմ, գուցե վաղը...
_Ուրեմն վաղը երեկոյան,-ուրախացած առաջարկեց նա, բայց ախր ես դժվար կարողանամ գնալ, չնայած միևնույն է նրան վաղուց չեմ տեսել: Ինչև է, ես կգնամ վաղը..հա հաստատ: Վերջ...վերջնական որոշեցի:Բացի այդ էլ ի՞նչ կարող է լինել ավելի լավ քան երեկոյան՝ կիսամութ ժամանակ զբոսնեը...
_Հմմմ..երեկո...գրեթե մութ...շատ լավ է:
_Այո, շա'տ լավ է, նամանավանդ արև չսիրող մարդկանց համար,-ծիծաղելով ասաց Տիգրանը..նա չի մոռացել, թե ինչ եմ սիրում, և ինչ չեմ սիրում

      Մի կերպ տուն հասա : Հոգնած եմ, քնելու կարիք ունեմ, այլապես կսկսեմ զոմբիի պես քայլել
…մնում է մայրիկը որևցէ առաջադրանք չտա:

_Տեսեք՜, նա վերդարձավ,- բազմոցից վեր թռչելով միանգամից խոսեց մայրիկըՙ-դա քեզ նման չէ, դու երբեք այս ժամին  չես վերադարձել տուն…
_Մամ ժամը յոթն անց կես է..ես ընդամենը կես ժամ եմ ուշացել …սովորականից, ու ես հոգնած եմ:
_Ինչպե՞ս թե, իսկ ո՞վ է ինձ պատմելու իր օրվա մասին, թե ինչպես այն անցավ,-փոքր երեխայի նման աչքերը մեծացնելով հարցրեց մայրիկս, նա շատ է սիրում, չէ նա իրեն հպարտ է զգում,որ իր քսան ամյա աղջիկը անկախ իր տարիքից դեռ պատմում է իր օրվա անցկացրած յուրքանրյուր վարկյանը..չնայած ես դեմ չեմ, դա այնքան հաճելի է, երբ ցանկացած ժամանակ քեզ լսող ու հասկացող կա…նամանավանդ, որ նա չի բարկանում:
_Դե...ես այսօր հանդիպել եմ իմ հին ընկերներց մեկին,- բազմոցին նստելով սկսեցի պատմել,-չես էլ հավատա, թե ում,-մայրիկս աչքերը մեծացրեց,ինչը նշանակում էր, որ նրա մտքով ոչ-ոք չանցավ, չնայած նրան, որ նա գիտեր իմ բոլոր ընկերներին, և ամեն ինչ նրանց մասին,դե ինչ ինձ է հայտնի ընկերներիս մասին,-Տիգրանին:
_Տիգրանի՞ն...ծանոթ անուն է, ա~խ, հիշեցի, բայց ես մտածում էի դուք այլևս չեք շփվում: Եվ ինչպե՞ս էր, զրուցեցիք:
_Ես սկզբում նկատեցի նրան, և որոշեցի մոտենալ...
....
    Տարօրինակ է արդեն ''վաղ առավոտյան'' տասնմեկն է, իսկ մայրիկս ինձ դեռ չի արթնացրել, արևը պատուհանից այնքան գեղեցիկ է երևում, պատրաստ եմ ժամերով նայել նրան, նրա շողերը ցրտից խցկվում են սենյակ, բայց կարծես, թե նրանց չի հաջողվում: Գուցե պատահական չէր, որ Տիգրանին հանդիպեցի հենց գարնանաը, քանզի փոքր ժամանակ միայն մենք էինք ուրախանում գարնան գալուստին այնպես, ինչպես մյուս երեխաները՝ Ամանորին: Հիշում եմ ինչ սթրես էր տանում մեր բակի աղջիկներից մեկը, երբ իմացավ, որ Ձմեռ Պապիկ չկա, իսկ դա ես ու Տիգրանը վաղուց էինք բացահայտել, որովհետև վերջինս մոռացել էր մեր նվերները բերել, որից մենք եթադրեցինք, որ նա արդեն ծերացել է, և շուտով մահանալու է: Փաստորեն մենք իրավացի էինք:
 Հագնվեցի ու արագ վազեցի ծնողներիս ննջարան. Նրանք քնած էին: Ժամանակն է վրեժ լուծել նրանցից...Ես շատ զգույշ կանգնեցի նրանց մահճակալին, հարմար դիրքավորվեցի, որպեսզի ցատկեմ...
_Օրը ճաշ դարձավ, արագ վե'րկացեք, այ անբաններ,-բղավեցի, որից նրանք վախեցած արթնացան..սկսեցի ցատկել, մայրիկն էլ ի պատասխան ինձ` իր բարձը նետեց վրաս: Ես էլ ցատկելով այն նետեցի հայրիկի վրա, և այսեպես սկիզբ դրվեց համաընտանեկան անգամ չեմ էլ կարող հիշել, թե որերորդ բարձե-պատերազմին:
  
   Ես կանգնած էի նույն վայրում, որտեղ երեկ պատահական հանդիպեցի նրան, կարծես թե ուշանում էր: Եղանակը կտրուկ փոխվեց, մինագամից մռայլվեց...գլուխս բարձրացրեցի վերև...երկինքը մոխրագույն էր: Հանկարծ զգացի ինչ-որ տաք օդ վզիս մոտ, արագ շրջվեցի տեսնեմ Տիգրանը կանգնած էր հետևումս, միանգամից աչքերս հանդիպեցին նրա աչքերի հետ ինչ-որ մի բան շարժվեց ներսումս, միանգամից զգացի, թե ինչպես արթնացան ներսիս փոքրիկ կետերը, կարծես նրանք նորրից ուզում էին լողալ օվկիանոսում, նրանք սկսեցին թափահարել իրենց պոչերը, Տիգրանի աչքերը  երկնագույն էին կարծես մի մեծ օվկիանոս և այնտեղ խեղտվելը շատ հեշտ է, նրա աչքերում փայլ նկատեցի, նա արանց թարթելու նայում էր աչքերիս մեջ, հետո զգացի, թե ինչպես համեստ ժպիտ առաջացավ դեմքին, բայց..ես գլուխս կախեցի, մի քայլ հետ գնացի:
 _Վախեցրեցի՛ր: Ինչպե՞ս ես:
_Կներես,-կտրուկ դեմքի արտահայտությունը փոխելով պատասխանեց նա,-լավ շնորհակալություն
   Հաջորդ տասը րոպեն  զարդարված էր լռությամբ, հետո որոշեցինք ինչ-որ մի տեղ գնալ նախաճաշելու: Մենք կանգ առանք մի սրճարանի մոտ, որտեղ երբեք չէինք եղել, ես նույնիսկ չէի լսել սրա մասին, այն  նման էր փոքրիկ տնակի: Ներսում այնքան հաճելի էր բուրում սուրճի հոտը, այստեղ մարդիկ այդքանել շատ չէին, ոմանք ուղղակի թերթ էին կարդում մի գավաթ սուրճի հետ, ոիմանք ուրախ զրուցում, ոմանք էլ ուղղակի վայելում մեանկությունը: Մենք միանգամից նստեցին երրորդ սեղանի մոտ, պատվիրեցինք թեյ և շոկոլադե խմորողեն: Տիգրանի դեմքին նորից ժպիտ նկատեցի, նա նորից ուրախ էր,անկեղծ ասաց չէի կարողանում կռահել նրա տրամադրությունը, նա կարող էր շատ արագ փոխել այն: Բայց հետզհետե մենք կարողացանք ընտելանալ միմյանց, ինչպես նախկինում, քանի որ մինչ այդ ես զգում էի կաշկանդվածությունը երկուսիս էլ խանգառում էր կարգին խոսելու համար, և բացի այդ նա իրեն շատ տարօրինակ էր պահում: Ամեն ինչ հիանալի էր ընթանում, մենք սկսեցինք հիշել մեր հին լավ օրերը, ու ծիծաղել դրանց վրա: Մենք որոշեցինք հաճախակի այցելել այստեղ…նախաճաշից հետո զբոսնեցինք, ամեն ինչ հիանալի էր անցնում, շատ ուրախ էի նորից տեսնել իմ հին ու բարի ընկերոջը:
  
Մեր հանդիպումները սկսեցին ավելի հաճախակի կրկնվել, և դա ինձ դուր էր գալիս, ես կարող էի ժամերով զրուցել նրա հետ: Օրս միշտ սկսվում էր ուրախ.նախ ես և ընկերս միասին վազում էինք, ես նրան պատմել էի արդեն Տիգրանի մասին, նա շատ ուրախ էր, որ  մենք նորից շփվում ենք, բացի այդ նա կարծում էր, որ ,,գոնե այդպես օրս կանցնի մինչև նա կավարտի իր մարզումներն ու հաղթանակած կվերադառնա.,, վերջին շրջաոնւմ նա շատ էր տարվել վազքով, Արան վաղուց էր զբաղվում վազքով, դա նրա կյանքի միակ երազանքն էր՝ դառնալ աշխարհի չեմպիոն, ուստի, որպես աջակցություն ես   վազում էի նրա հետ  ամեն առավոտ: Երկու շաբաթից նա պետք է մեկներ մրցումների, ուստի նա ամեն օր անդադար պարապում էր, ես էլ փորձում էի չխանգարել նրան:
   Վազքից հետո հանդիպում էի Տիգրանին, մենք միասին նախաճաշում էինք,զբոսնում…նրա կողքին ինձ ազատ էի զգում, մենք կարող էինք անհամար խոսել ու չհոգնել դրանից, ես ինձ հանգիստ էի զգում նրա կողքին, իսկ երեկոյան ընտանիքիս հետ էի անցկացնում ժամանակս: Էլ ի՞նչ է պետք մարդկային արարածին երջանիկ լինելոի համար, հասարակ բաներ:
   Արդեն  մեկ շաբաթ էր, ինչ օրերս անցնում էին նման հերթականությամբ, և ես դեմ չէի, դա ինձ դուր էր գալիս, նամանավանդ որ Տիգրանին վերջին անգամ ծխելուց տեսել եմ մեր հանդիպման առաջին օրը…ես շատ ուրախ էի նրա համար, ամեն ինչ հանգիստ ու խաղաղ էր անցնում, բոլորը երջանիկ էին  ու գոհ…


Breathe ''Every time when we lost the person that we needed more than anyone we lost the part of us that hoped for life....