Thursday, December 13, 2012

                                       Իմ արևի քաղաքը

<<Իմ արևի քաղաքը>> ինչպիսին է այն, յուրաքանչուր էակ ունի   իր  յուրօրինակ տարբերակը, ինչպես օրինակ իմ տարբերակը... Իմ արևի քաղաքում ամենինչ այլ կերպ է:  Իմ քաղաքում բնակվում են միայն նրանք ովքեր սիրում են բարձրաճաշակ երաժշտությունը, բնականաբար դրան համապատասխան նաև հատուկ սկեյթի հրապարակը, փոխադարձ հարգանքը պետք է անպայման գերիշխի իմ քաղաքի մթնոլորտը, և բոլորը անեն այն ինչ ցանկանում են, բայց այնպես, որ ոչ-ոքի համար վատ չլինի, յուրահատուկ խանութնորն էլ անպակաս են լինելու իմ քաղաքից, չմոռանամ նաև այնտեղի դպրոցների մասին, անկեղծ ասաց ոչ մի կերպ չպատկերացրեցի քաղաքիս դպրոցը, բացի այս մեր  դպրոցից, չէ չեմ խաբում ճիշտ եմ ասում: Հա մեկել էլ ինչ գեղեցիկ քաղաք առանց ծովի, որը ի տարբերություն այստեղի ծովերի հավիտյան կլինի մաքուր, ի դեպ հավետ ասեցի հիշեցի, այնտեղ մեր ծնողները իրոք կապրոեն են երկար ու երջանիկ....
           Դե ինչ, ում դուր եկավ իմ քաղաքը, կարող եք ինձ տեղեկացնել, որպեսզի հատուկ ինքնաթիռով թռչենք այնտեղ:

Thursday, December 6, 2012

                          Ինչն է ինձ  մտահոգում իմ շրջապատում
       Կրկին  կխոսեմ իմ ընկերների մասին, բայց այս անգամ ես կփորձեմ նրանց ներկայացնել..
     Եվ այսպես, ես ունեմ շատ ընկերներ, ինչպես և շատերը, բաըց ունեմ նաև շատ լավ ընկերներ, որոնք արդեն երկար ժամանակ է իմ կոզքին են, երկար ժամանակ ասելով ես ի նկտի ունեմ 5 տարի: Այո ես արդեն 5 տարի է ունեմ երեք լավ ընկերներուհիներ, որոնց ես ասում եմ ամեն ինչ, և որոնց մասին ես գիտեմ ամեն ինչ, բաըց գիտեք ես համաձայն չեմ այն մտքի հետ, թե լավ ընկերները միշտ պիտի քիչ լինեն, իսկ ինչո՞ւ:  Այ հենց դա է ինձ մտահոգում, ու ես գիտեմ դրա պատճառը:
        Եվ հիմա  ես կփորձեմ աղջիկների դեմ  խոսել , քանի որ մենք աղջիկներս խոստովանում ենք, որ մենք չափից շատ <<բաց բերան ենք>>  և հայտարարում, թե դա է պատճառը, որ մեր ընկերուհիները կամ մեկ կամ էլ երկու հոգի են, կամել չկան, այսինքն նիայն կա մտերիմ ընկեր...Դե ես ի նկատի ունեմ տղանրին:  Այո և դա այսպես է մենք աղջիկներս տղաներին ավելի շատ ենք վստահում, քանց թե մեր սեռի ներկայացուցիչներին: Իսկ ինչո՞ւ է դա այդպես:
         Մ՟իգուցե սխալը մեր մեջ է աղջիկներ: Ի դեպ ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել ձեզ տղաներ, որ դուք այդքան վստահելի եք...
       Ինչևէ, այդ իմ մտերիմ ընկերուհիները երեքն են, բաըց ես աշխատում եմ շփվել մյուս ազձիկների հետ և միայն աղջիկների 50% իմ շրջապատից ինձ վստահեցին, իսկ մնացած 50% իմ շրջապատում ինչպես և բոլորի մոտ ինձ մոտ նույնպես տղաներն են:D  Գիտեք ես մի բան եմ հասկացել, որ այս աշխարհում բոլորս էլ լավն ենք  ուղղակի, ինձ թվում է, որ  խնդիրը մեր մեջ է:  Բաց չթողնելով  առիթը, ուզում եմ ասեմ, որ ես շատ եմ սիրում իմ ընկերներին...հա երեխեք  հենց ձեզ  Մարիամներ ձեզ,Նարե, Ալմիրա,  Աբո, Դավո, Սոնա, Լուսս, Գրիգոր, Արթուր քեզ էլ եմ շատ սիրում, բոլորիտ հա Արման քեզ էլ եմ շատ սիրում, ում էլ, որ չնշեցի մի նեղացեք իմացեք, որ դուք էլ եք իմ սրտում ապրում...ու ճմտածեք, թե խաբում եմ:
       Ինչևէ ուզում եմ ասել, որ պետք է հավատանք և վստահենք միմյանց ու երբեք չտխրենք:
    
                                            ԽոՍուՄ ԵնՔ  սԻրՈ   մԱսԻն

Սեր, սեր, ի՞նչ է սերը.  դա մի վեհ և բարձրագույն զգացմունք է: Բայց արդյո՞ք մենք բոլորս էլ  հասկանում ենք սիրո արժեքը: Սերը բոլորի մոտ յուրովի է. ոմանց մոտ անկեղծ է, ոմանց մոտ էլ ուղղակի բառեր, ում համար խաղ է, ում համար՝ ոչ, իսկ մըուսի համար էլ այն ընհանրապես գոյություն չունի:
           Բայց այնուամենայնիվ ի՞նչ է դա, արդյո՞ք այն զգացումն է, երբ անընդհատ ուզում ես  մեկի կողքին լինես, ոչ  դա այն է, երբ մեկի հետ դու ոչ թե    ուզում ես, այլ ում կողքին ես դու միշտ, կապ չունի ուրախ ես, թե տխուր, ով քեզ  հասկանում ու գնահատում է, ով իրոք արժանի է դրան: Ինչու հենց արժանի, որովհետև, երբ մեկին սիրում ես քո  մեջ կրակ է ծնվում և, երբ դու անընդհատ նրա կողքին ես, ինչպես նաև նա է քո կողքին միշտ... Իսկ, եթե դու չկարողանայր  շփվել նրա հետ և նա իրեն վատ պահեր, այդ կրակը միամգամից կմարեր մեկընդմիշտ ու անվերադարձ:
       Սերը շատ հետաքրքիր երևույթ է...  Մեկը փնտրում է սերը, մյուսը գտնում, մեկի համար սերը պազապես կյանք է, մեկն էլ սիրո մասին գիտի  միայն  գրքերց: Մեկը սիրո մեջ անսովոր երևույթներ է փնտրում, մյուսի համար այն բոլորովին էլ անսովոր չէ: Մեկի համար սերը անպատասխան է,  մյուսի համար էլ լիովին արգելք է:
             Ինչ հետաքրքիր է չէ, որ մենք բոլորս էլ տարբեր  ենք և մեզանից ոմանք պարզապես խորասուզված են այդ   <<սեր>> կոչվածի մեջ, իսկ ոմանք այն նույնիսկ չեն էլ վայելել այդ զգացումը:
     Մարդիկ սերը տարբեր կերպ են ընկալում և իրենց ընկալածը ներկայացնեւմ են ֆիլմերի միջոցով, մյուսները  բանաստեղծություններ են հորինում, երրորդները իրենց երգերում են գովերգում, իսկ չորոդները սերը իրենց կրծքի տակ են կրում:
              Եվ ուզում եմ ասել, որ մենք դեռահասներս հազար անգամ ենք սիրահարվել, բայց անկեղծ ու անփոխարինելի սիրով միշտ կսիրենք մեր ծնողներին:
        Մի խոսքով այն նկարագրելը շատ դժվար է, չէ ոչ ասացի այն բոլորիս մոտ յուրովի է:
  Եվ վերջում կուզենայ ասեի, որ սերը ուղղակի հրաշք է:

Breathe ''Every time when we lost the person that we needed more than anyone we lost the part of us that hoped for life....