Thursday, December 6, 2012

                                            ԽոՍուՄ ԵնՔ  սԻրՈ   մԱսԻն

Սեր, սեր, ի՞նչ է սերը.  դա մի վեհ և բարձրագույն զգացմունք է: Բայց արդյո՞ք մենք բոլորս էլ  հասկանում ենք սիրո արժեքը: Սերը բոլորի մոտ յուրովի է. ոմանց մոտ անկեղծ է, ոմանց մոտ էլ ուղղակի բառեր, ում համար խաղ է, ում համար՝ ոչ, իսկ մըուսի համար էլ այն ընհանրապես գոյություն չունի:
           Բայց այնուամենայնիվ ի՞նչ է դա, արդյո՞ք այն զգացումն է, երբ անընդհատ ուզում ես  մեկի կողքին լինես, ոչ  դա այն է, երբ մեկի հետ դու ոչ թե    ուզում ես, այլ ում կողքին ես դու միշտ, կապ չունի ուրախ ես, թե տխուր, ով քեզ  հասկանում ու գնահատում է, ով իրոք արժանի է դրան: Ինչու հենց արժանի, որովհետև, երբ մեկին սիրում ես քո  մեջ կրակ է ծնվում և, երբ դու անընդհատ նրա կողքին ես, ինչպես նաև նա է քո կողքին միշտ... Իսկ, եթե դու չկարողանայր  շփվել նրա հետ և նա իրեն վատ պահեր, այդ կրակը միամգամից կմարեր մեկընդմիշտ ու անվերադարձ:
       Սերը շատ հետաքրքիր երևույթ է...  Մեկը փնտրում է սերը, մյուսը գտնում, մեկի համար սերը պազապես կյանք է, մեկն էլ սիրո մասին գիտի  միայն  գրքերց: Մեկը սիրո մեջ անսովոր երևույթներ է փնտրում, մյուսի համար այն բոլորովին էլ անսովոր չէ: Մեկի համար սերը անպատասխան է,  մյուսի համար էլ լիովին արգելք է:
             Ինչ հետաքրքիր է չէ, որ մենք բոլորս էլ տարբեր  ենք և մեզանից ոմանք պարզապես խորասուզված են այդ   <<սեր>> կոչվածի մեջ, իսկ ոմանք այն նույնիսկ չեն էլ վայելել այդ զգացումը:
     Մարդիկ սերը տարբեր կերպ են ընկալում և իրենց ընկալածը ներկայացնեւմ են ֆիլմերի միջոցով, մյուսները  բանաստեղծություններ են հորինում, երրորդները իրենց երգերում են գովերգում, իսկ չորոդները սերը իրենց կրծքի տակ են կրում:
              Եվ ուզում եմ ասել, որ մենք դեռահասներս հազար անգամ ենք սիրահարվել, բայց անկեղծ ու անփոխարինելի սիրով միշտ կսիրենք մեր ծնողներին:
        Մի խոսքով այն նկարագրելը շատ դժվար է, չէ ոչ ասացի այն բոլորիս մոտ յուրովի է:
  Եվ վերջում կուզենայ ասեի, որ սերը ուղղակի հրաշք է:

No comments:

Post a Comment

Breathe ''Every time when we lost the person that we needed more than anyone we lost the part of us that hoped for life....