Thursday, May 16, 2013

                      Վաղ քրիստոնեական արվեստը

Վաղ քրիստոնեական արվեստի շրջանը արվեստի պատմության  մեջ սկսվել է քրիստոնեությունից և քրիստոնեության ընդունումից՝ 313թ. Կոնստատին առաջինի կողմից Հռոմում այն ընդունվեց պետական կրոն, մինչև բյուզանդական արվեստի կազմավորումը VI-VII դդ.: Սակայն եկեղեցին սկսել է օգտագործել արվեստը ավելի ուշ: Վաղ քրիստոնեական համայնքները հիմնականում պատկերում էին  կրոնական թեմաներ,որոնք  հետաքրություն չէին վայելում այդ ժամանակաժջանում, դրա համր էլ նրանք ազատ օգտագործում էին հեփանոսական տերմիններ. միաայն թե հնարավոր լիներ կրացնել տարբեր նշաններով, հասկացնել գաղտնի իմաստը:
      Քրիստոնեական պատկերների բացակայությունից միանգամից պարզ է դառնում այդ ժամանակշրջանի մշակութային դժվարությունները: Քրիստոնեությունը հիմնականում կապված էր երկու հզոր դավանանքների հետ հուդաիզմի և հելլենիստական: Հելլենիստականը իրենից ներկայացնում է աստվածային սկիզբը, թե ինչպես ստեղծվեց երկիրը: Իսկ Հուդաիզմը հասկացվում, որպես կռապաշտություն: Սկզբում օգտագործվում էին անմիջական պատկերներ, այն ինչ չէր համապատսխանում հիմնական կերպարին.....
        Քրիստոնեության վերաբերմունքը հարուստ դասականության տեսարանը մնու, էր դրական: Քանի որ անտրամաբանակն էր ենթադրել, որ մինչև Քրիստոսը մարդկությունը կարող էր ապրել և հավաքել  համարձակություն առանց վերևի հանփնարարականի լրիվ անտեսանելի Աստծուց: Այդ իսկ պատճառով ենթադրվում է, որ սկսվել է ոչ հեշտ ընկալվել:
   Ի շնորհվ այն, որ Քրիստոսը հայտնվեց մարդու կերպարանքով նրան հաստատ պատկերել էին, սակայն այդ պատկերներց գրեթե չի պահպանվել: Մեղ հասել են միայ սիմվոլիկ պատկերներ: Քրիստոնեության արվեստի զարգացումը մեզ հասել է հենց այդ սիմվոլիկ պատկերների միջոցներով, որոնք էլ հետագայում ձևփոխվել են պամության: Այդիսկ պատճառով հետագայում այդ պատմությունները հայտնի են լինելու նահատակների պատմությունը և  Եկեղեցիների մասին:
           ԱՌԱՋԻՆ ԲԱԶԻԼԻԿԱՆԵՐԸ
Պաշտոնեական քրիստոնեությունը պահանջում էրկառույցների շինարարություն:  Քրիստոնեությունից առաջ ճարտարապետությունն արդեն օգտագործում էր արդեն հայտնի ոճերը:  Այն փոփոխում էր տարածական հարաբերությունները և ներքին բաժինները իր անհրաժեշտության համար: Սակայն նրանք չէին փոփոխում հեթանոսական տաճարները:
Բազիլիկաների տարածությունը հիանալիորեն բաժանված է տարբեր կարիքների համար,
դրա համար էլ այն ավելիգեղեցիկ տեսք ունի քան հռոմեականը: Այս ուղղությունը տանում է դեպի հինհռոմեական ճարտարապետությանը: Ամենահայտնի բազիլիկաներն են Ս.Պետրոսի , որը չի պահպանվել, բաըց պահպանվածներից ամենահայտնին դա Սանտա Մարիան է:
         




          

Wednesday, May 15, 2013

Կենդանի տեսակների անհետացում
       Կետեր և դելֆիններ   
                                    Կետեր 
    Կետերը և դելֆինները պատկանում են ջրային կաթնասունների կետանմանների կարգին:
     Գոյություն ունի կետանմանների 84 տեսակ՝ միավորված 2 ենթակարգում. ատամնավոր կետեր՝ 5 ընտանիքով (գետային դելֆիններ, դելֆիններ, միաժանի կետեր, կաշալոտներ, կտցադնչավոր կետեր), և բեղավոր (անատամ) կետեր՝ 3 ընտանիքով (հարթ կետեր, գորշ կետեր, զոլավոր կետեր):

Կետերը բնակվում են բոլոր օվկիանոսներում, գետային դելֆինները՝ խոշոր գետերում: Կետերի մարմինը մերկ է, իլիկանման և աննկատելիորեն վերածվում է պոչի, որը վերջանում է հորիզոնական երկթիակ լողակով: Առջևի վերջույթները վերափոխվել են կրծքային լողակների, հետիններն անհետացել են: Մազածածկը, քրտնա-, ճարպագեղձերը և արտաքին ականջը հետզարգացած են: Ենթամաշկային ճարպաշերտը շատ հաստ է, որը փոքրացնում է մարմնի տեսակարար կշիռը և նվազեցնում ջերմային կորուստը:
Կետերի մի քանի տեսակներ միմյանց հետ հաղորդակցվում են ձայների օգնությամբ, որը կոչվում է «կետերի երգ»: Խոչընդոտների կամ կուտակված կերի տեղի մասին նրանք կարող են իմանալ անդրադարձող ձայնի օգնությամբ: Կետերը ծնում են 1 խոշոր ձագ: Ապրում են հոտերով կամ ընտանիքով: Կյանքի տևողությունը 30–50 տարի է:
Կետերը հյուսիսային ժողովուրդների համար եղել են մսի և ճարպի աղբյուր: Չափավոր որսն այդ կենդանիներին էական վնաս չի պատճառել, սակայն խոշորածավալ կետորսությունը կետերի շատ տեսակների հասցրել է անհետացման եզրին. նրանք այժմ պաշտպանության տակ են առնված:
Կետորսությունը կարգավորում է Միջազգային կետորսության հանձնաժողովը, որն ստեղծվել է 1946թ.
   
Դելֆիններ

Հայտնի է դելֆինների 40 տեսակ: Դելֆինների գունավորումը տարբեր է: Սովորաբար նրանք ապրում են վտառներով՝ յուրաքանչյուրում 15–40 կենդանի: Լողում են ժամում մինչև 50 կմ արագությամբ: Չնայած ջրում ապրելուն՝ օդ են շնչում: Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիներով, երբեմն՝ խեցգետնակերպներով: Ունենում են 1 ձագ, որին 4–6 ամիս կերակրում են կաթով: Խոշոր դելֆիններն ապրում են 50, մանրերը՝ 30 տարի: Կան նստակյաց և գաղթող տեսակներ: Ուղեղի մեծ չափերի շնորհիվ դելֆինները կարող են վերամշակել բազմաթիվ ձայնային և այլ տեղեկություններ:
Դելֆինները միմյանց հետ հաղորդակցվում են սուլոցի և չպպոցների նմանվող ձայներով: Նրանք կարող են նմանակել նաև մարդկային խոսքը:
Դելֆիններին փորձում են վարժեցնել ձկնորսության, կապի և ստորջրյա այլ աշխատանքներ կատարելուն, ինչպես նաև նրանց մարմնին ամրացրած տվիչների (չափիչ, ազդանշանային, կարգավորիչ կամ կառավարող հարմարանքների տարր) օգնությամբ օվկիանոսի տարբեր խորություններում հոսանքների, ռադիոակտիվության, ջերմաստիճանի, աղայնության մասին տվյալներ ստանալու համար: Ուսումնասիրվում են նաև դելֆիններին ականների, խորտակված նավերի, սուզանավերի հայտնաբերման համար օգտագործելու հնարավորությունները:
Դելֆինների որոշ տեսակներ ունեն արդյունագործական նշանակություն. օգտագործվում է նրանց միսը և ճարպը:

Breathe ''Every time when we lost the person that we needed more than anyone we lost the part of us that hoped for life....