Պարույր Սևակի <<Թումանյանի հետ>> հոդվածից կարևոր տողերը (մեր կարծիքով)
1.Ամեն բանաստեղծ դեռ գրող չէ, ինչպես ամեն կին դեռ մայր չէ:
2.Եվ ամեն ազգ ունենում է այսպիսի միայն մեկ բանաստեղծ: Եվ այս միայն մեկ բանաստեղծն է ում հետ լինեւմ է ամբողջ ազգը ամբողջ կյանքում՝ դեռ գրաճանաչ չդարձած և մինչև մահիճ
_Այս պատճառով էլ <<Թումանյանի հետ>>:
3.Թումանյանն է, որ <<երբ եկավ, ծընված չէինք մենք մորից>>:
Մեկ էլ, երբ պիտի գա մի նոր Թումանյան՝ իր նոր համագումարով ու հանրագումարով:
4.Թումանյանը ի ծնե գիտեր այն կարևորագույն ճշմարտությունը, թե խպայտաբղետ թռչուններն ամենից վատ են երգում, որ ասել է թե ճոռոմ գեղեցկախոսության տակ մտքի ազքատությունն է միայն ծվարում:
5.Եվ այստեղ է, որ պիտի աես, թե կան կատարյալ իրեր, որոնք կարծես աղերսում են ջարդվել, որպեսզի դառնան...կատարյալ, այսինքն՝ բնավորություն ստանան, որովհետև... շատ են <<գեղեցիկ>>:
6.Բայց մեռածներին և ապրողներին չէն նայում նույնպես: Մեռածներին չէն խրատում, ինչպես և չէն պահանջում. սովորում են նրանց նույնիսկ սխալներից...
7.Չէ որ մարդիկ ըստ էության բաժանվում են երկու խմբի.քչերը երկնոները, մնացածները՝ կրկնողները:Եվ ամեն երկնողի շուրջ անխուսափելիորեն բուսնում եմ կրկնեղները, ինչպես սնկերը խառաբնի շուրջ: Դա էլ մեծերի և մեծությունների <<սնկային հիվանդությունն է՚՚՚՚՚>>, որի հեը հաշտվելը դժվար է,բաըց բուժումն էլ՝ անհնարին:
8.Թումանյանը ավադախախտ է ավելի քան, իր նախորդներից որևէ մեկը, ըստ որում նա այդ
ավանդախախտությունն սկսեց իր գրական առաջին իսկ քայլերով, որբ ընդհամենը 17-ամյա մի պատանի էր և <<Շունն ու Կատուն>> ձեռքին՝<<Մուրճ>>-ի խմբագրություն մտավ:
Իսկ ինչպես կարելի է մոռանալ այդ <<Մուրճ>>-ի շատ անվանի խմբագիր Ավ. Արասխանյանի որքան զարմացական նույնքան ծազրական պատասխանը՝ ասված հարցակաքնով,<<Ասացեք խնդրեմ՝ շունն ու կատու և բանաստեղծություն , սրանք ինչ կապ ունեն իրաի հետ էնել էս տեսակ վաքայրենի լեզվով>>:
9.Թումանյան ասել իր նույնքան անմոռաց խոսքը.<<Գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ>>:
10.<<Մեծ>>-երը նման են <<վաճառատուն>>-ների, մինչ <<հանճար>>-ները՝ <<մասնագիտացված խանութների>>: Ճիշտ այսպես էլ մարդկային (հոգնակի) կրքերի զարգացման բնական, ասել է թե բազմակողմանի-համատարած-համապարփակ դրսևորումն է սերը և ոչ թե սիրահարվածությունը, որ մարդկային (եզակի) կրքի վերբնական, իսկ մնացած կրքերի թերբնական զարգացումն է:
11.Ճիշտ նույն համանմանությաքմբ էլ ինքներդ խորհեցեք խիղճ կոչվածի և խղճահարություն ասվածի վրա:
12.Այս հայեցակետից ու հայեցակետով նայելիս շատ է քիչ Շեքսպիրին հանճար աելը: Նա մեծ և մեծերի մեծը: Այս հայեցակետից ու հայեցակետով նայելիս Ֆիրդուսն է մեծը, իսկ Խայամը՝ հանճար, Լեոնարդոն է մեծը, իսկ Ռաֆայելը՝ հանճար: Բախն է մեծը, իսկ Մոցարտը՝ հանճար, Լոմոնոսովն է մեծը, իսկ Մենդելևը՝ հանճար: Տոլստոյն է մեծը, իսկ Դոստոևսկին՝ հանճար:
13. Ապրեք երեխեք, բաըց մեզ պես չապրեք...
14.Ո՞վ է մեղավոր...Միտք եմ անում, մի՜տք,
Ու չեմ հասկանում՝ ո՞վ է մեղավոր:
15.Ուստի և՝ մի դեպքում <<ո՞վ է մեղավոր>> անպատասխան մի հարց, իսկ մյուս դեպքում՝ մեղավորի որոշակի հասցե:
Ճիշտ այսպես էլ՝ մի դեպքում՝ քննադատական հայացք, որովհետև <<կարելի է չսիրել և հարազատ եղբորը, եթե նա վատ մարդ է>>, իսկ մյուս դեպքում՝ քննադատական հայացքի բացակայություն, որովհետև <<անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ որ էլ նա չլինի>>:
16.-Սովորել Թումանյանին (այսինքն՝ վարժվել, ընտելանալ նրան), նշանակում է չսովորել Թումանյանից (այսինքն՝ չուսանել նրանից), իսկ չսովորել նրանից նույն է, թե ինքնասպօանություն գործել:
1969, օգոստոս
Երևան-Ծաղկաձոր

No comments:
Post a Comment