Monday, April 14, 2014

                                                 Օրագիր



  




    Վախից մարմինս դողում է...երբեք այսքան վատ վիջակում չեմ եղել: Ամեն ինչ այնքան արագ եղավ՝ փորձությունը փորձությունի հետևից: Ընդհամենը  10 օրում այնքան փորձություններ եղան, որ էլ չգիտեմ հիմա էլ ինչ սպասեմ...
            Էնպես եմ ուզում ամեն ինչ  նորից տեղը ընկնի....
 Այո ճիշտ են ասում, թե մինչև մարդ թանկ որիցէ բան չկորցնի այն չի գնահատի: Հենց այդպես էլ եղավ....ես կորցրեցի ինձ համար շատ թանկ մի բան ու նոր հասկացա նրա գինը, մինչ այդ այդքան էլ լուրջ չէի վերաբերվում նրան, բայց հիմա կաշխատեմ սխալս ուղղեմ, եթե հնարավորություն տրվի: Որքան դժվար է ապրել առանց օդի, սկսում ես խեղտվել: Բայց ես արդեն ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՄ դրան...  այո ես ինձ թերագնահատում էի, չգիտեի, որ այսքան ուժեղ եմ)))
     Լավ օդի բացակայությանը համակերպվեցի, բա առանց սիրելի մարդու ոնց ապրեմ??
                          .

Հա նրան  գինն էլ չեի հասկանում՝ մինչև այսօր, բայց այսօր հասկացա, որ ամբողջ
կյանքովս մեկ պարտական եմ: Ու, եթե նա չլիներ հայրիկս էլ չէր լինի, ես էլ չէի լինի, այո խոսքը տատիկիս մասին է... Այսօր կյանքիս մեջ առաջին անգամ զգացի, թե ինչ կլիներ, եթե նա չլիներ: Նրան տարան հիվանդանոց, բայց Փառք Աստծո կարծես արդեն ապաքինվում է: Չեմ ուզում էլ երբևիցէ զգամ այդ զգացողությունը, ու թող ոչ-ոք չզգա:
    Այնքան  անկեղծ նյութ ստացվեց))) Ուզում եմ ասեմ, որ անկախ հանգամանքից, թե ինչպիսի իրավիճակում եք դուք պետք է պայքարեք, որովհոտև, եթե չպայքարեք դուք երբեք չեք հասկանա, թե ինչ եք ուզում այս կյանքից: Եվ փորձությունները նրանց են բաժին ընկնում, ովքեր ուժ ունեն, գուցե նրանք չգիտեն դրա մասին, բայց դա չի նշանակում, որ նրանք ուժեղ չեն...ԵԲԵՔ  մի թերագնահտեք ձեզ և ընդհանրապես ոչ-ոքի! .

No comments:

Post a Comment

Breathe ''Every time when we lost the person that we needed more than anyone we lost the part of us that hoped for life....