Ամառային հիասքանչ եղանակ: Որոշեցի զբոսնել և վայելել այս օրը: Տանից դուրս եկա ու ճանապարհվեցի դեպի անհայտը, ուղղակի զբոսնում էի ու մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում շուրջս.Ինչ-որ անտառում էի հայտնվել...ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, հանկարծ ծառի վրա սկյուռիկների տեսա որոշեցի կերակրել նրանց մի քանի հատ ընկուզ վերցեցի գետնից և ձեռքս մեկնեցի նրանց, հետո որոշեցի նստեմ ծառի կոճղին: Հանեցի ականջակալներս ու սկսեցի երգ լսել, այնքան հաճելի էր գտնվել բնության գրկում....դու նստած վայելում ես այդ ամնեը, և ինչու ոչ կարող ես խոսել նրա հետ, չէ որ բնությունն էլ ամեն ինչ զգում ու հասկանում է, չէ որ նա քո հետևից չի խոսի ինչպես մարդիկ....
Հնակարծ խոտերի մեջ վարդագույն ինչ-որ բան նկատեցի, սկզբում չհասկացա, թե ինչ է դա,իսկ հետո երբ վերցրեցի հասկացա, որ դա օրագիր էր, որի վրա նշված էր 20.01.05:
Կարծեցի, որ ինչ-որ մեկը կորցրել է, մտածեցի միգուցե ճանապարհիս հանդիպած մարդկանց կհարցնեմ, բայց այդպես էլ ոչ-ոքի չհանդիպեցի:
Արդեն ուշ երեկո, երկար թափառելուց հետո մտա տունՙ և հոգնած նստեցի բազմոցին, հետո նորից սկսեցի նայել այդ օրագրին, հանկարծ թղթի հետևում մի գրություն նկատեցի "Եթե դու սա գտել ես, ուրեմն սա քոնն է": Մտածեցի, թե ինչ, որ մեկը կատակում է պարզապես դրա համար էլ որոշեցի չկարդալ:
Հաջորդ օրն առավոտյան, երբ արթնացա միանգամից աչքիս երևաց այդ Օրագիրը այնուամենայնիվ երկար նրա վրա նայելուց հետո որոշեցի կարդալ, բացեցի հենց առաջին էջը այնտեղ գրված էր "Եթե դուք սա գտել եք ուրեմն սա ձեզ է պատկանում, այստեղ ես գրելեմ իմ կյանքի պատմությունը, որով կցանկանայի կիսվել քո հետ իմ սիրելի անծանոթ, եթե ցանկանաս դու էլ կարող ես շարունմակել այստեղ քո պատմությունը" Երկար նայեցի այս տողերին, հետո որոշեցի բացել ու ընթերցել այն:
20.01.05
Վերջապես նա ինձ առաջարկություն արեց, և ես համձայնվեցի: Ես չէի սպասում,, որ ամեն ինչ այսպես արագ կլինի, բայց հուսովեմ ամեն ինչ լավ կավարտվի:
20..06.07
Այսոր նա ինձ ամուսնության առաջարկություն արեց, սակայն ես դեռ իմ հմաձայնությունը չեմ տվել... չգիտեմ ինչ անեմ մենք այնքան հաճախ ենք վիճում, իսկ եթե հետո ամնե ինչ էլ ավելի վատ լինի: Ես չեմ ուզում ճակատագրական սխալ գործեմ:
02.01.08
Ցավոք մեր ամուսնությունը չկայավ, այո ես ի վերջո տվեցի համաձայնությունս, բայց հարսանիքի օրը մեր հարսանեկան ավտոմեքենան վթարի եթարկվեց և արդյունքում նա այժմ գամմված է սայլակին՝ չի կարողանում քայլել: Բժիշկները ասում են, որ հույս կա, բայց նա չի թողոնւմ, որ ես օգնեմ նրան....կարծում է, թե խղջում եմ: Արդեն ամիսներ են անցել այդ օրվանից, հիմա էլ Նոր Տարի է, և նրա ծննդյան օրն է, որոշել եմ այդ կապակցությամբ մի բան նվիրեմ նրան, բայց չեմ կարծում, որ կստացվի: Բայց անկախ ամեն ինչից ես նրան կօգնեմ, որ նա ոտքի կանգնի...
20.01.08
Ամեն ինչ ավելի վատ է, բժիշկները ասում են, եթե նա շարունակեց այսպես ու թույլ չտվեց որևիցե մեկը նրան օգնի նա հաստատ ամենաուշը մեկ տարի անց այլևս չի կարողանա վեր կենալ այդ սայլակից: Ես այլևս չեմ գնում նրան այցելության.....վախենում եմ, նա շատ է փոխվել, բոլորի հանդեպ չարաչած է....
20.01.09
Վերջապես երկար պայքարելուց հետո հաջողվեց նրան համոզել, որ հետ կանգնի իր այդ տարօրինակ մտքերից: Այժմ նա կարողանում է քայլել: Նա ասաց, որ հպարտանում է ինձանով)))...
14.01.09
Այսօր նա կրկին ամուսնության առաջարկություն արեց, ես առանց մի վայրկյան մտածելու ընդհունեցի առաջարկությունը: Կարծես, թե ամեն ինչ լավ է ընդհանում...
20.01.09
Արդեն որոշված է մեր ամուսնության օրը՝ 01.04.09 քանի որ ապրիլի մեկն է, իսկ այդ օրը կատակի ու ուրախության օր է դրա համար էլ որոշեցիքն հենց այդ օրը....)))
01.06.09
Այլևս անկարող եմ այսպես ապրել.....Մեր ամուսնության օրը մեքենանն կրկին վթարի ենթարկվեց, այս անգամ նա մահացավ: Բավականին ժամանակ է չեմ կարողանում տեղս գտնել: Իսկ ես սկսել էի արդեն ուրախանալ, թե ամեն ինչ լավ է ընթանում: Չեմ հասկանում ինչի ամեն ինչ այսպես դասավորվեց:
01.08.09
Կյանքը չափազանց անարդար է իմ հանդեպ, ես մնացելե մ լրիվ մենակ, տանից դուրս չեմ գալիս, ոչ-ոքի չեմ ուզում տեսնել: Չգիտեմ ի՞նչ անեմ: Ուժերս վաղուց սպառվել են....
20.01.12
Բավականին երկար փորձեցի համակերպվել եղածի հետ, բայց ապարդյուն, բեռս չափազանց ծանր է.... Չգիտեմ գուցե մի օր ինձ համար էլ մի լավ բան լինի, բայց այժմ պետք է ուժերս հավաքեմ և ապրեմ ներկայով...մոռանամ անցյալս ու չմտածեմ ապագայիս մասին, քանի որ իմ ասյօրվա օրից է կախված, թե ինչիպիսին կլինի իմ ապագան... Այլևս չեմ ուզում շարունակել գրառումներ կատարել, քանի որ անիմաստ է շարունակելը, կցանկանայի, որ մեր տարօրինակ ու տխուր պատմության մասին իմանյին, քանի որ ես երբեք չէի կարողանում ինչ-որ մեկի կիսվել, բայց վերջում հասկացա, որ սխալ եմ արել.....Վեցը տարի առաջ այս օրը սկսվեց մեր պատմությունը և այսօր էլ ավարտվեց...!





