Wednesday, June 25, 2014

               Կատարելություն, ազատություն, սեր....

Ամառ էր: Այո ամառ էր, բայց անընդհատ անձրև էր գալիս, երկինքն ինչ-որ անհագիստ էր:Ես էլ կանգնած պատուհանի մոտ վայելում էի թեյս ու նայում, թե ինչպես էր երկինքը պոռթքում: Այնքան գեղեցիկ էր երկինքը, իսկ անձրևը չէր դադարում անըդհատ գալիս ու գալիս էր: Անձրևի կաթիլները ինձ մի պատմություն հիշեցրեցին, որն էլ ինձ տատիկս էր պատմել: Շատ էի սիրում այդ պատմությունը:
  Տատիկս պատմում էր, որիրենց ժամանակներում մի աղջիկ էր ապրում, ով շատ էր սիրում տարվել երազանքներով, անում այնպիսի բաներ, որ անհասկանելի էր մարդկությանը:
_Մարդիկ չէին հասկանում, թե ինչու էր նա նման քայլեր անում, բոլորը նրան տարօրինակ էին համարում, երևի դա նրանից էր, որ մեր ժամանակներում նման մարդիկ շատ քիչ էին,-ասում էր տատիկս:
Նա շատ էր սիրում կյանքը, փորձում էր ամեն կերպ ճաշակել կյանքի ամեն տեսակ բարիքները: Նա շատ գեղեցիկ էր. Ուներ գեղեցիկ փոքր շականակագույն աչքեր, ցածրահասակ էր, հետաքրքիր դիմագծերով, բոլոր տղաները ամեն կերպ փորձում էին նրա սիրտը գրավել, բայց ապարդյուն, դա այդքան էլ հեշտ չէր: Բայց, երբ նա ընդհունվեց համալսարան այդ ժամանակ նա առաջին անգամ սիրահարվեց: Այս աղջիկը ձգտում էր դեպի ազատության, նա ձգտում էի հոգու ազատության ու կատարելությանը, փորձում լինել այնպիսին ինչպիսին կար, լինել անկեղծ, որը ոչ բոլորն են  ի զորու անել:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նրանք պատահականորեն ծանոթացան և սկսեցին հաճախակի շփվել, և ի վերջե մտերմացան: Եվ արդյունքում ծնվեց փոխադարձ սեր: Սկզբում ամեն ինչ անթերի էր, այո նրանցից և ոչ-ոք չեր խոստովանել իրենց զգացմունքների մասին, բայց տղան միշտ նրան  տուն էր ճանապարհում նրանք գրեթե միշտ միասին էին: Բայց հետո ստացվեց այնպես, որ ի վերջո տղան համարձակություն հավաքելով խոստովանեց իր զգացմունքների մասին: Նրա աչքերը փայլում էին, նա միանգամից ընդհունեց տղայի առաջարկությունը: Նրանք սկսեցին ընկերություն անել: Նրանք միշտ միասին էին, իսկ քանի որ սովորում էին նույն համալսարանում ամեն ինչ էլ ավելի հեշտ էր:  Դասերից հետո նրանք զբոսնում էին գնում այնպիսի տեղեր, որ դժվար ինչ-որ մեկի մտքով անցներ, ասենք մի կամուրջի տակ հատուկ տեղ կար քայլելու համար, բայց այնտեղ երբեք ոչ-ոք չէր լինում, բացի նրանցից, դա այնտեղն էր, որից հետո նա սովորեց այլևս չվախենալ բարձրությունից: Տղային դուր էր գալիս նայել նրան:Նրա մտքերը ուղղակի օրեցօր զարմացնում էին տղային, իսկ երբ տղան նրան ինչ-որ պատմություն էր պատմում նա իր փոքրիկ աչքերը մեծացնելով և դեմքին ժպիտ ստեղծելով ուշադիրլ լսում էր: Տղան ամեն տոնին մի յուրահատուկ նվեր էր նրան տալիս, բայց միշտ կարծում էր, որ նա չի հավանի նվերը:
_Բայց անկեղծ ասաց վստահ չեմ, որ կհավանես նվերս,-միշտ այս նախադասություն էր նա ասում նվերը տալուց առաջ:
Իսկ նվերը ստանալուց հետո նա անպայման համբուրում էր տղայի թուշը կամ ճակատը:
Նրանք միմյանց հանդեպ անկեղծ էին, ոչ մի գաղտնիք չկար, նրանց հարաբերությունները այնպիսին էին ինչպիսին միշտ նա ձգտում էր լինել՝ ազատ:
Թվում էր թե այս սերը ապրելու էր հավերժ, բայց մի գեղեցիկ, օր տղան հասկացավ, որ այլևս չի սիրում նրան: Նա տղայից բացատրություն էր պահանջում:
_Ինչու ես այդպես վարվում ինձ հետ: Միթե՞ անկեղծությունն ու նվրիվածությունը չէն գնահատվում,-լացակումած ձայնով ասում էր նա:
_Ոչ,-գոռալով պատասխանեց տղան, խնդրում եմ արի ընկերներ մնանք:
Բայց նա չհամաձայնվեց, նրա համար չափազանց ծանր էր մնալ ուղղակի ընկերներ: Բավականին երկար ժամանակ նա չէր կարողանում տղային  բաց թողնել: Անկախ ամեն ինչից էլ տղան հասկանում էր նրան: Բայց համենայնդեպս նա կարողացավ իի մեջ ուժ հավաքել և ասել այդ նախադասությունը:
_Ես քեզ ազատ եմ թողնում գնա,-ասաց նա:
_Բստահ ես, որ...
_Այո ես վստահ եմ,- ընդհատելով տղային ասաց նա:
Բարեբախտաբար առջևում ամառային արձակուրդներն էին, երևի թե հեշտ կլիներ տղային մոռանալը, չնայած, որ նա աշխատում էր ցույց չտար, փե որքան ցավոտ ու դժվար էր ամնե ինր նրա համար,բայց ես տեսնում էի, թե ինչպես է նա տանջվում:
Ամեն անգամ, երբ ամռանը անձրև էր գալիս նա կանգնում էր պատուհանի մոտ անյքան միչեվ անձրևը կկտրվեր և լուռ հետևում էր: Չգիտեմ երևի երկնքից թափվող կաթիլները նրան նորց տղայի մոտ էին տանում, որովհետև նա միշտ անձրևին նայելիս սովորեւթյուն էր դարձրել մի պահ աչքերը փակել, հետո բացում ու հոգոց հանում: Նա չէր հասկանում ինչի համար են այդ հիմնար ձևականությունները, միթե՞ դժվար է ապրել առանց ձևականության, առանց ավելորդությունների, լինել այնպիսին ինչպիսին կաս, միթե՞ մարդիկ դա չեն գնահատում: Նրա համար չափազանց դժվար էր համակերպվել և ապրեկ մարդկանբց համար նախատեսված կանոններով: Եվ հենց դա էր, որ ամեն անգամ անփձրևին նայելիս խեխտվում էր: Նա այլևս առաջվանը չէր, բայց մի բան կար, որ նրա մեջ անմար էր դա հույսն էր, նա երբեք դա չէր կորցնում: Նա դեռ հույս ուներ, տղան մի օր հետ կգա, բայց նրա հույսերը անտեղին էին: Ընդհամենը երկու տարի հետո նա իմացավ, որ տղան ամուսնացել է մեկ այլ աղջկա հետ: Դա վերջին և մեծ հարվածն էր տղայի կողմից, որը բառացի սպանեց նրան, այո նույն օրը այդ լուրը իմանալուց հետո նա սրտի կաթված ստացավ և ընդհամենը 23 տարեկանում մահացավ:
   Ինձ թվում է, որ ամեն անգամ  ամռանը երբ երկինքը այսպես պոռտքում է դա նա է լացում, իսկ երբ երկինքը հանգստանում է և արև է բացվում դա նրա հանգստություն է, որ գոնե նրանցից մեկը ապրեց երջանիկ:




No comments:

Post a Comment

Breathe ''Every time when we lost the person that we needed more than anyone we lost the part of us that hoped for life....