Մոտավորապես մեկ ամիս է ինչ ես գտնվում եմ այս տանը: Նրանք իսկապես ինձ համար ընտանիք են դարձել: Բայց Դավիթը, նա չափազանց անթերի է, դա ինձ և՛ վախեցնում է, և՛ հաճելի է: Ի՞նչ է թաքնված այս բարի, անթերի ու գեղեցիկ դիմակի տակ: Նա չափազանց գեղեցիկ է, արդեն մեկ ամիս է ինչ ապրում եմ այստեղ, բայց հասցրել եմ նրանց հետ կապնվել և սիրել ընտանիքիս պես: Շուտով ես կգնամ դպրոց....կրկին...արդեն վերջին՝ ավարտական տարին է: Պ.Հայկը կարծում է,որ ես պետք ՝ մասնբագիտություն ձեռք բերեմ: Ես տասնութ տարեկան եմ, և ավարտել եմ ընդհամենը 11-րդ դասարանը, որից հետո կյանքիս գույները փոխվեցին սևի ու մոխրագույնի: Այժմ գիշեր է, ես նստած իմ սենյակում գիրք եմ կարդում: Հանկարծ ինչ-որ մեկը ներս մտավ..:
_Կներես, ես պարզապես չեմ կարողանում քնել:-ասաց Դավիթը:
_Ես նույնպես:
_Ի՞նչ ես կարդում:-հարցնելով մոտեցավ նստեց կողքիս՝ մահճակալի վրա:
Մենք ամբողջ գիշեր խոսեցինք...Նա հաճելի զրուցակից էր: Չեմ էլ հիշում, էե ինչպես եմ քնել:
Առավոտյան ժամը ութն է,զարթուցիչիս ձայնից արթնանում եմ, արագ վերցնում եմ վերնաշապիկս ու տաբատս ու սկսում սենյակս կարգի բերել: Դուրս եմ գալիս սենյակիսցս, պ.Հայկը արրդեն արթանցել էր, և հիմա ծխում է: Ես միագամից սկսեցի նախաճաշ պատրաստել: Պ.Հայկը սկսեց նախաճաշել:
_Իսկ դու չե՞ս նախաճաշում, աղջի՛կս:
_Ոչ ես կսպասեմ մինչև Դավիթը արթնանա:
_Լավ, դե ես գնամ աշխատանքի, խելոք կմնաք տանը, հա՛:
Ես նրան ի պատասխան ժպտացի և նա հեռացավ: Սկսեցի սեղանը հավաքել, կեխտոտ ամաննները ընդհամանեը հասցրեցի դնել լվացարանում, և հանկարծ զգացի, թե ինչպես ինչ-որ մեկը գրկեց մեջքս: Ես արագ շրջվեցի ու փախա այն կողմ, ու վախեցած սկսեցի անյել նրան: Իսկ նա սկսեց ժպտալ ու նայել ինձ, կարծես ոչինի չի եղել:
_Ի՞նչ ես անում...
_Ոչինչ...ի՞նչ, չի՞ կարելի գրկել քրոջս:
Երեկոյան նստած բազմոցին հեռուստացույց նայելուց բացի էլ ինչ կարող է լինել հաճելի, երբ նայում ես սիրելի հաղորդում, բացի այդ էլ անելու բան էլ չկար: Պ.Հայկը դեռ չի վերադարձել աշխատանքից...ես տանը մենակ եմ: Հանկարծ թակոց լսեցի, մի կերպ՝ զլանալով գնացի դեպի դուռը, որ բացեմ: Դավիթն է: Նա ներս մտավ, նայեց ինձ, ծիծաղեց....անսպասելիորեն նա ինձ հենեց պատիհն, կարծես հանցագործ լինեի: Սկսեց ուշադիր նայել աչքերիս մեջ,աչքերում փայլ նյկատեցի, բայց իմ ներսում վախն արդեն հաստատվել էր, ու մարմինս էլ դողում էր: Ես արագ դուրս պրծա նրանից...բարեբախտաբար դուռը բաց էր, արագ վազեցի դուրս, չգիտեմ ուր ու ինչու եմ վազում...ճանապարհիս նկատեցի երկաթգծեր, արագ վազեցի քանի դեռ գնացք չկար...հանկարծ զգացի, որ ինչ-որ մեկը արագ ձեռքիցս բռնելով հետ քաշեց, ու այդ պահին գնացքը արագ անցավ:
_Գժվել ե՞ս ինչ է,-բարկացախ բղավեց Դավիթը,-դու կարող էիր մահանալ,-վախեցած նորից ասաց նա, ու արագ գրկեց ինձ: Հետո գլուխս համբուրեց:
_Խոստացի՛ր, որ երբեք նման բան չես անի:
_Ներիր, բայց չեմ կարող խոստանալ...,-արագ ազատվեցի նրա ձեռքերից ու վազեցի:
_Ո՜չ, ո՜չ,- բղավեց Դավիթը:
Բայց արդեն ուշ էր..ես նորից չեի նկատել գնացքը: Այո ես մահացա: Ահա ես տեսնում եմ արնոտ մարմինս՝երկաթգծի վրա գցած, Դավիթն էլ ծնկի իջաց լացում է...
Չգիտեմ ինչու նման հիմար քայլի գնացի, ես պարզապես շատ վախեցած էի, ես վախենում էի նրանից....չգիտեմ ինչու: Հուսով եմ նրանք ինձ կներեն..պատկերացնում եմ, թե որքան ցավոտ կլինի պ.Հայկի համար, երբ իմանա մահվանս մասին..ես կրկնակի ցավ պատճառեցի նրան:
Լավ կլիներ, որ նա ինձ չմոտենար, և ոչ-մի
կոպեկ չտար: Այդպես բոլորիս համար լավ կլիներ՝ ես կապրեի իմ դժբախտ պատանեկությունը, իսկ պ.Հայկն ու Դավիթը հաստատ ուրիշ ելք կգտնեին նորից լավ ընտանիք լինել...առանց ինձ!


