Thursday, April 16, 2015


                     ՀԱՅՐ ՄԵՐ...
 

     1914թ, Հունվար ամիս..սառնամանիք..վաղ առավոտ: Գաբրիելյանների ընտանիքում իսկական եռուզեռ էր, բոլորն իրար խառնված՝ փորձում էին ամեն ինչ հասցնել ժամանակին: Նրանք սպասում էին իրենց հյուրերին, արդեն մեկ ժամ էր մնացել, իսկ սեղանին շատ բան կար դնելու: Տան տիկինը  հերթով շարեց ափսեները,բաժակները...գազօջախին դրված էր թուրքական հնդկահավ, որը գրեթե պատրաստ էր:Երեք անգամ սեղանը ստուգելուց հետո տիկին Գաբրիելյանը սեղանին վերջապես դրեց հնդկահավը:Կարծես թե ամեն ինչ պատրաստ էր, նա մի հայացք գցեց իր վրա, թափ տվեց իր զգեստը, այնուհետև սկսեց ամուսնու փողկապը կարգի բերել..
  Իսկ Ազնիվը իր սենյակում՝հայելու առջև նստած իր վարսերն էր սանրում ու երգ երգում:Նրա մազերը երկար էին և ոսկեգույն, իսկ աչքերը՝բիլ:Վարսերը սանրելուց հետո նա գնաց դեպի պահարանը, բացեց այն և սկսեց օրվան համապատասխան զգեստ ընտրել: Ազնիվն արդեն մեծ աղջիկ էր նրա 18տարին արդեն վաղուց լրացել էր, նա արդեն շուտով պատրաստվում էր իր քսան ամյակին,և բացի այդ նա համարվում էր Գաբրիելյանների միակ զավակը.... Զգեստն արդեն ընտրված էր, այն կարմիր էր, որը ծածկում էր իրեն մինչև անգամ ոտքերը, իսկ թևերը ամբողջովին ծածկված չէին՝կիսով չափ: Ազնիվը մոտեցավ հայելուն զգեստը պահեց իր վրա և սկսեց հպարտությամբ նայել ինքն իրեն, հիշեց մեկ տարի առաջ տեղի ունեցածը,դեմքին ժպիտ նկարեց...Եվ հանկարծ նրա մայրը արագ ներս մտավ ..
_Աղջի՜,էս դու դեռ պատրաստ չես՞: Արի, արի օգնեմ:-ասաց նա և զգեստը աղջկա ձեռքից վերցնելով օգնեց նրան հանել շորերը, հետո հագցրեց զգեստը,-արագացրու հեսա խնամիները կգան..
_Լավ մամ,թ՝ող, ես ինքս.,
_Լավ, դե արագացրու մազերտ կարգի բեր արի:-ասաց տիկին Գաբրիելյանը և թողեց հեռացավ սենյակից:
   Հյուրերը վաղուց արդեն ժամանաել էին, բոլորը  հավաքվել էին մի սեղանի շուրջ:Ոչ-ոք չէր խոսում:Լռություն էր: Հետո տան տերը վերջապես հուզված կանգնեց և մի կերպ բառեր իրար կպցնելով կենաց ասաց, հետո հուզված աչքերով նայեց դստերը, կնոջը,հյուրերին, ժպիտ  մի կերպ նկարեց իր վախեցած դեմքին...սեղանի շուրջ հավաքվածները նաեյցին նրան, ժպտացին: Սկսեցին հյուրասիրվել: Բոլորը երջանիկ զրոցում էին միմյանց հետ, նրանք իրար հետ ուրախություն ունեին կիսելու՝նրանց երախաները նշանվել էին:
   Արդեն երեկո էր, իսկ հյուրերը դեռ չէին գնացել: Դրսում ցուրտ, սառը քամին շրջում էր փողոցներով, կենդանի էակ փնտրում՝ իրեն սառեցնելու համար:..Հանկարծ Նորոն՝ Ազնիվի արդեն նշանածը, իրեն ինչ-որ բան հասկացրեց, նա էլ պատասխան ժպտաց... Եվ ահա նրանք միասին տանից դուրս եկան:Նրանք միասին զբոսնում էին, նրանք երջանիկ էին, նրանք սիրում էին միմյանց, նրանք միասին հաղթահարել էին տարատեսակ դժվարություններ և հիմա, այս պահին նրանք քայլում են իրար ձեռք բռնած՝ հպարտ, երջանիկ...
    Գարուն: Ապրիլ, 24: 1915թվական:  Տարօրինակ եղանակ...տաքանալու փոխարեն՝ մռայլ էր, ամպերը գորշ, երկինքն ուղղակի ծածկված էր մոխրագույնով: Նորոն ու Ազնիվը միասին զբոսնում էին, նրանք այնքան երկար էին քայլել, որ հասել էին ինչ-որ  ազատ, կանաչ տարածություն, նրանք այնտեղ նստեցին և նորից սկսեցին զրուցել...
   Թուրքը հասցրել էր արդեն մի քանի տներ, ընտանիքներ կործանել...թաղամասերը
արդեն լցվել էին դիակներով: Ճիչ, լաց...ամեն ինչ անիմաստ էր, միևնուն է անսիրտը իր գործը անում էր մինչև վերջ, իսկ վերջացնելուց հետո ուրախանում:
   Նորից հետ գնանք  դեպի մեր անհոգ զույգը..առայժմ անհոգ: Նորոն ու Ազնիվը խոտերին պարկած իրենց ապագան էին պլանավորում: Այդ պահին Նորոն զգաց, որ ինչ-որ մեկը փորձում էր խեղտել իրեն, Ազնիվը նույնպես դա նկատեց ու սկսեց վախից բղավել, հայտնվեց երկրորդը ու բռնեց աղջկա թևեիրց: Նորոն մի կերպ կարողացավ ազատվել տականքից ու սկսեց ծեծել նրան, բայց այդ պահին երկրորդը աղջկան մի կողմ շպրտեց ու օգնեց իր ընկերոջը: Նրանք միասին պարանով Նորոի ձեռքերը կապեցին ծառից: Առաջին անգամ Նորոն մի կերպ ազատվեց այդ պարաններից ու վազեց դեպի աղջիկը, բայց նրան նորից բռնեցին՝կոկորդից, կապեցին ծառին,ու գուցե  փոքր-ինչ գթասիրտ գտնվելուվ տղայի ձեռքերից կապեցին ծառից:Ազնիվը լաց էր լինում, նա դեռ չէր կարողանում հասկանլ, թե ինչ է կատարվում, նա գետնին ընկած լացում էր ու շարունակ բղավում, Նորոին իր աչքի առաջ սկեցին ծեծել, քարեր նետել: Ազնիվը ոտքի կանգնեց վազեց ու միանգամից թռավ նրանցից մեկի շալակը փորձելով խեղտել նրան, քիչ էր մնում թուրքը խեղտվեր ու մահանար, բայց նրա ընկերը օգնության հասավ, իջեցրեց աղջկան իր ընկերոջ վրաից ու բռնեց նրա ձեռքերից: Ազնիվին ստիպեցին նայել, թե ինչպես են նրանք տանջելով սպանում Նորոին: Նրանք դանակով Նորոի մարմնի վրա կտրվածքներ էին անում, բայց մինչև նրա մարմնին մոտիկացնելը դանակը կրակի վրա էին պահում:
_Նորո՜,-անվերջ բղավում էր Ազնիվը, փորձում ազատվել տականքի ձեռքերից:
Իսկ Նորոն արդեն ունակ չէր խոսելու՝ նրա աչքերը արնոտ էին ու կիսափակ, ամբողջ մարմինը՝ արյուն: Հետո նրանք Ազնիվին շպրտեցին Նորոի ոտքերի առաջ, նա կանգնեց նայեց տղային, ձեռքերով շոյեց նրա դեմքը, բայց աղջկա դեմքին այլևս  կենդանության նշան չկար, նա ուղղակի նայում էր Նորոին ու շոյում նրա դեմքը, հետո դիպչեց նրա արյունոտ մարմնին, գլուխը բարձրացրեց՝ նայեց ուղիղ տղաի աչքերի մեջ:
 _Ես քեզ սիրում եմ,-  մի կերպ արտասանեց Նորոն նայելով ուղիղ Ազնիվի աչքերի մեջ:
 Եվ այդ պահին տականքներց մեկը դանակով արագ կտրեց Նորոի գլուխը,գլուխը ընկավ ողիղ Ազնիվի ոտքերի տակ: Այդ միջոցին նա ուժեղ գոռաց...սնգռտում, էր: Իրեն կորցրած աղջիկը արագ վերցրեց դանակը ու սպանեց նրանցից մեկին՝ մի քանի անգամ խբելով սրտին, այդ պահին վրա տվեց երկրոդը, բայց նա էլ անզոր էր արդեն հոգին կորցրած այս աղջկա դեմ:   Նա Նորոին թաղեց այդտեղ:
 Այս երկու թուրքերի  գլուխները արդեն շպրտված էին նրանց հրամանատարի ոտքերի առաջ: Իսկ Ազնիվը կանգնած էր այդ հրամանատարի առաջ՝ նույն ոչինչ չասող մեռելային հայացքով: Հրամանատարը ժպտաց Ազնիվին: Ազնիվը ուզոմ էր հարձակվեր նրա վրա, բայց թուրք զինվորները  բռնեցին ազջկան: Հանեցին նրա հագից զգեստը, կապեցին ինչ-որ մետաղյա ձողի մոտ ու կրակ վառեցին:Ազնիվկը  այդ պահին ուղղակի նայում էր վերև ու ''Հայր Մերը'' մրմնջում...
Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն։
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս:ամեն.

No comments:

Post a Comment

Breathe ''Every time when we lost the person that we needed more than anyone we lost the part of us that hoped for life....