''Տոնական տրմամդրություն'' Երբեք մտքովս չէր անցնի, որ կարող եմ անտարբեր լինել Նոր Տարվա հանդեպ, որ կարող եմ կորցնել տոնական տրամադրությունս: Մինչև Ամանորը մնացել է...չէ, այն արդեն վաղն է...
Մնեք ընկերներով կազմակերպեցինք տարբեր նախատոնական խնջույքներ, որոնք շատ ուրախ էին անցնում, բայց միևնույն է մի բան այն չէ, կարծես մի բան թերի է...
Հասկացա կորել է ''տոնական տրմադրությունս'': Ի՞նչ անեմ: Ընտանիքումս էլ ոչ-ոք չի ուզում այն վերադարձնի, բացի այդ էլ նրանք իրենց պարտականություններն են կատարում՝ պատրաստվում են վաղվա ''տոնական սեղանը'' առանց մեր ավանդական հնդկահավի կամ խոզի, բայց ես հնդկահավի կողմնակիցն եմ, այն ավելի համեղ է, քան խոզը, բացի դրանից էլ խոզից օգուտ չկա...միայն ճարպեր:
Այս անգամ մենք Ամանորը դիմավորելու ենք շատ համեստ, որը ի դեպ իմ սրտով է:
Տոնածառը զարդարված է, ինչպես և տան բոլոր սենյակները, բայց տոնածառի տակ այս անգամ ոչ մի նվեր չի լինելու: Ես արդեն մեծ եմ (10տարեկան), հասկանաում եմ, որ Ձմեռ Պապիկ գոյություն չունի:
Ճիշտ է վերջերս իմացա, որ Լափլանդիան գոյություն ունի, բայց գիտեմ, որ հաստատ Ձմեռ Պապիկը հիմա ճամփա չի ընկել իր սահնակով, որ ծննդյանս օրը (հունվարի 14), ինչպես ամեն տարի մայրիկս էր ասում, եթե էդպես լիներ հաստատ մայրիկս ինձ կառաջարկեր նամակ գրել, բայց արդեն երկրորդ տարն է, նա այլևս չի առաջարկում,
խեղճ մայրիկ, երևի մինչ այդ նա էլ գիտեր, որ Ձմեռ Պապիկ գոյություն ունի:
Դրսում ձյուն է գալիս, այնքան ուրախ եմ, վաղուց Նոր Տարվա շեմին ձյուն չէի տեսել:
Ես նատած եմ իմ ննջարանում ու գունավոր մատիտներով նկարում եմ ուրախ Նոր Տարի և լիքըըը ձյուն, և սև հագուստով Ձմեռ Պապիկ: Իսկ ես ինքս հագել եմ սպիտակ շրջազգեստ, շատ եմ այն սիրում, մազերս ինքս սանրով ուղիղ սանրել եմ ու գլխիս կապել սպիտակ բանտ:
Արդեն վերջացրեցի ներկել Ձմեռ Պապիկի հագուստը, նախընտրեցի սև, քանի որ իմ աշխարհում նա մահանում է կամ արդեն մահացել է...չնայած գուցե կապաքինվի: Հանկարծ ննջարանիս լույսերը սկսեցին թրթռալ , հետո անջատվեցին..տարօրինկ է հյուրասենյակում լույսերը վառվում են...կանգնեցի ու ուզում էի մոտենալ դռանը, հանկարծ ննջարանի լույսերը վառվեցին, բայց կարմիր լույսով:
_Քո փոխարեն չէի շտապի անուշիկս:
_Ի՞նչ, ո՞վ եք դուք,-միանգամից շրջվեցի ու զարմացած հարցրեցի այդ տատիկին, ով բավականին գեղեցիկ տեսք ուներ, նրա զգեստը կարմիր էր, այն շքեզ էր, նրա ոտքերը չէին դիպչում գետնին, ես նորից հայացք գցեցի նրա ոտքերին, որպեսզի համոզվեմ, որ դա ինձ չթվաց,-դուք... ի՞նչ է...
_Այո թռչում եմ,-ուրախ պատասխանեց նա,- ի՞նչ է կարծում էիր տոնական հրաշքներ չե՞ն լինում,-դեմքին ժպիտը պահպանելով ասաց նա:
_Ո՜չ, և սա հաստատ երազ է:
_Հէ՝յ դու շատ անհավատ ես փոքրիկ աղջնակի համար,-դեմքի արտահայտությունը միանգամից փոխվեց դեպի տխուրը:
_Ուղղակի արդեն երկրորդ տարին է. ինչ մայրիկս չի առաջարկում ինձ նամակ գրել Ձմեռ Պապիկին, և ես հասակացա արդեն, որ մեծ եմ, և նա գոյություն չունի..
_Ոչ, ոչ անուշիկս մի՛ տխրիր,- իր փոքրիկ թևիկները շարժելով մոտեցավ ինձ, և սկսեց մազերս շոյել, որոնք ոսկեգույն են, հետո հայացք գցեց իմ նկարած Ձմեռ Պապիկին, և վախեցավ,- իսկ եթե ես քեզ առաջարկեմ ինթ հետ գալ դու կգա՞ս:
_Ո՞ւր,-զարմացած ու հույսով լի արձագանքեց նա:
Կատակում ես ի՞նչ է, ես կարծեցի քո փայտիկով ''տոնական տրմադրությունն'' կվերադարձնես:
_Ես հանձնվում եմ,-դժգոհ դեմքով ասաց նա և չքվեց:
Ես փորձում էի արթնանալ, բայց չէր ստացվում:
_Ես գիտեի, որ տատիկիս չի հաջոզվի քեզ համոզել,-հանկարծ ննջարանիս լույսերը փոխվեցին կարմիրից կապույտ:
_Ի՞նչ, այդ փերին թոռնիկ էլ ունի,-նրա զգեստը երկնագույն էր, իսկ զգեստի ծայրերը սպիտակ էր, բայց նա չէր թռչում, չնայած իր թևերին, բայց նա փայտիկ ուներ...դե կախարդական...երևի...
_Ձեռքտ տուր ու արի ինձ հետ ես քեզ ցույց կտամ, թե ինչպես է Ձմեռ Պապիկը պատրաստում ամանորյա նվերները,-նա բռնեց իմ ձեռքը, և մենք տեղափոխվեցինք մի մեծ տուն, որի ներսի պատերը ամբողջովին սպիտակ էին, և պատերի վրա փակցված էին երկար ու մեծ գունավոր տոնածառի լույսեր, երբեք նման հիասքանչ տւոն չեի տեսել:Բայց այդ տանը շարունկա եռուզեռ էր տիրում, ինչ-որ փոքրի արարածներ նվերներ էին փաթեթավորում, բայց նրանք ուրախ էին, և նրանք չեին կորցրեց իրենց ''տոնական տրամադրությունը'',-այս փոքր արարածներին անվանում են թզուկներ:
_Այո գիտեմ, նրանք Ձմեռ Պապու օգնկաաններն են, պարզապես ես նրանց այլ կերպ էի պատկերացնում:
_Ինչպե՞ս,-ժպտալով հարցրեց երկրորդ փերին:
_Դե մեծ ականջներով կանաչ տաբատներով ու կարմիր մայկաներով...և գլախարկով:
_Ոչ իհարկե ոչ, այո նրանք փոքրիկ են, բայց նման սարսափելի ականջներ չունեն, ի՞նչ ես կարծում ո՞ր հագուստն է նրանց ավելի համապատասխան:
_Իհարկե այս,-նրանց հագուստ բոլորիվին այլ էր, ոչ այնպիսին ինչպես ես էի տեսել մուլտֆիլմերում, նրանց տաբետւը կարմիր գունի էր, իսկ մայկաները՝ սպիտակ, և նրանք չունեին մեծ ականջներ, նրանք ունեին ոսկեգույն մազեր, և ոմանց գլուխներին կային ակնոցներ:-Իսկ հիմա մենք ի՞նչ ենք անելու այստեղ:
_Մենք հիմա կգնանքն Ձմեռ Պապիկի մոտ, ամուր բռնիր ձեռքս:
Մենք հայտնվեցինք մի սենյակում, որտեղ դրված էր երկար փայտե սեղան, վրան տարատեսակ գունավոր թղթեր, նամականեր և բացիկներ: Սենյակը ոիւներ նույն դիզայնը, ինչ նախորդ մեծը, այստեղ պարզապես առաստաղից արհեստական ձյուն էր գալիս, որը ինձ շատ գրավեց:
_Սա իսկական ձյուն է,-ասաց ինձ փերին:
_Այդ դեպքում ինչու այստեղ ցուրտ չի, և այն միայն վերևի մասում է:
_Քանի որ սա իմ սենյակն է, և ես այն կահավորել ու զարդարել եմ այնպես ինչպես, որ կհավաներ յուրաքանչյուր երեխա,-հանկարծ հայտնվեց Ձմեռ Պապին և սկսեց խոսել ինձ հետ:
_Այո իսկապես շատ գեղիցիկ է...այստեղ կարծես ամեն ինչ...
_Այո վերջապես ասա այդ բառը,-գոչեց հանկարծակի փերին:
_Կախարդական է:-հպարտ ասացի ես, որից հետո ինձ տարօրինակ, բայց հաճելի զգացում պատեց, ես ինձ լիարժեք զգացի, այպիսի տպավորություն էր մոտս, որ տոնական տրամադրությունս վերադառնում է, բայց միևնուն է ես արթնանալու եմ, և այս ամնեը կորի:
_Ոչ այդպես չէ,-ասաց Ձմեռ Պապիկը:
_Ի՞նչ,-զարմացաց գոչեցի ես:
_Դե ես կարողանում երեխաների մտքերը լսեսլ,- իր խռպոտ ու ուրախ ձայնով ասաց Ձմեռ Պապիկը,- և դա բոլորովին այդպես չէ, եթե դու իսկապես մինչև վերջ հավատաս, ապա քո տրմադրուըթյունը կվերադառնա քեզ, և ոչ միայն դա: Եկ գնանք քեզ ցույց տամ, թե ինպես ենք մենք այստեղ նվերներ պատրաստում: Իդեպ ինչու այս վերջին երկու տարիներին ինձ նամակ չէիր գրում:
_Դե քանի որ մայրիկս չէր առաջարկում, և ես սկսեցի մտածել, որ...դե որ դու իրական չես,-ամաչելով ասացի ես
_Ոչ ես սպասում էի քո նամակին:
_Ինչ, դու իսկապե՞ս սպասում էիր իմ նամակին:
_Այո, իհարկե՛:
_Դու իսկապես բոլոր երեխաների անուները հիշում ես՞:
_Այո, եթե ես չկարողանայի հիշել ձեր բոլորի անուները, ինձանից էլ ի՞նչ Ձմեռ Պապիկ:
Խոսելով մենք հասանք ինչ-որ մեծ կապույտ դռան մոր,որի բռնակաները ոսկեգույն էին: Ձմեռ Պապիկը փչեց, և այն բացվեց:
_Արի ինձ հետ:-ասաց նա և մեկնեց իր ձեռքը ինձ:
Այնտեղ տարբեր նվերներ կային լցվա մի մե՜ծ արկզի մեջ, որոնք վերևից տափվում էին այդ արկզի մեջ:
_Ընտրիր ցանկացած նվեր:
_Ոչ այստեղ այն երեխաների նվերներն են, ովքեր նամակ են գրել քեզ,իսկ ես չեմ գրել, և ես արժանի չեմ դրան,-արցունքներս սրբելով ասացի ես,-կներես որ չէի հավատում քեզ...
_Ոչինչ իմ փոքրիկ կարևորը, որ դու վերականգնեցիր այն...գիտես ինչ դու կարող ես հիմա մտապահել կամ նամակ գրել ինձ, ինչ ցանկանում ես:
_Այո ես այն կմատապահեմ:-ուրախացած ասացի ես:
Ես հայտնվեցի կրկին իմ ննջարանում գունավոր մատիտներն ու թուղթը ձեռքիս:
Միանգամից վազեցի հյուրասենյակ՝ ամբեղջ սեղանը արչդեն պատրաստ էր, տունը զարդարված էր այնպես, ինչպես մենք էինք զարդարել՝ես, քույրիկս ու եղբայրս, բայց մի քանի ավելացումներով:Կարծես հեքիաթում լինեի, աչքերս սրբեցի, ''չէ այն իրական է'', ես կարգի բերեցի իմ սպիտակ շրջազգեստը, և ուղղեցի գլխիս վրայի բանտը ու վազեցի ընտանիքիս անդամների մոտ: Սա հյենց այն Ամանորն էր, որի կարիքը ես ունեի, իմ ամանորյա տրմադրությունը վերականգնվեց:











.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)